ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղեղնավորների համար օրը դրական է․ Հոկտեմբերի 20-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Խոյերին աստղերը խորհուրդ են տալիս գործերում ընդմիջում անել, չշտապել նոր նախագծերի զարգացման հարցում: Հաջողության, ազատության օր է, կարող եք հույսներդ դնել ոգևորության կամ բախտի վրա: Ինչպես նաև շեշտերի, առաջնայնությունների փոփոխման օր է: Կարող են ժամանակավորապես վերադառնալ հնարավորությունները, որոնցից մինչև վերջ չեք օգտվել: Լավ կլինի կապեր հաստատել հին ընկերների հետ:

Ցուլ

Ցուլերին կարող է սպասվել փոքրիկ հեղափոխություն հայացքներում, ծրագրերում կամ օրակարգում: Օրը տրամադրում է շփվողականության: Աճում է ցանկացած ընտրության համար անձնական պատասխանատվությունը: Արժե կրճատել ավելորդ շփումները, հրաժարվել անկեղծ զրույցներից կամ նոր հայտարարություններից, քանի դեռ հստակ եզրակացությունների չեք հանգել ձեզ հուզող հարցերի շուրջ: Հայտնիության ձգտող Ցուլերի համար կարևոր է սիրալիր շփվել շրջապատի հետ:   

Երկվորյակ

Երկվորյակները կարող են հայտնվել ճամփաբաժանի առջև, նոր փուլի շեմին: Միաժամանակ, շատերին կհաջողվի վերադառնալ շփման ազատ ոճի, ստեղծագործական գործընթացի, ոչ պաշտոնական գործունեության: Չնայած լավ նախադրյալներին՝ արժե հեռատեսություն դրսևորել և հոգ տանել ճիշտ մարտավարության ընտրությանը, որը կօգնի նվազագույնի հասցնել երբեմնի սխալների կրկնության հնարավորությունը:

Խեցգետին

Ժամանակն է, որ Խեցգետիններն ավելի նուրբ ռազմավարություն մտածեն բիզնեսում և առօրյա գործերում: Կարևոր է շտկել մարտավարությունը՝ ելնելով իրավիճակից: Իրավիճակը կարող է ստիպել փոխել երթուղին, հաղորդակցման, տրանսպորտի տեսակը, ձեզ վրա այլ գործառույթներ վերցնել: Հնարավոր է վերադարձ կարիերայի, հետազոտության, փորձի մասին հին խոսակցությանը: Տեղին են բարյացակամությունը և հավասարակշռվածությունը:

Առյուծ

Առյուծները ստիպված կլինեն ուղղումներ մտցնել ընթացիկ գործերում: Շատ բան դեպի լավն է գնում, բայց հոգսերի բեռն ամբողջության թոթափելն անհնար է: Որոշ առաջադրանքներ կհաջողվի ուրիշներին հանձնարարել, որոշներով ստիպված կլինեք անձամբ զբաղվել: Ճակատագիրը հնարավորություն է տալիս նորովի մշակելու կարևոր թեման, օգտագործել յուրօրինակ գտածոն, ճանապարհորդություն կատարել, վերադառնալ թարմացումների գործընթացին:

Կույս

Կույսերի համար այսօր կարևոր է լեզու գտնել մերձավոր շրջապատի, այդ թվում՝ աշխատանքային գործընկերների հետ: Իրավիճակը կարող է ստիպել ձեզ հանդիպել հին բարեկամին, հիշել ընկերներից մեկին: Այս օրը նաև խթանում է ինտելեկտը, դրդում է թարմացնել գիտելիքների համակարգը, վերհիշել յուրահատուկ մեթոդները, յուրօրինակ հեղինակային բացահայտումները, կոլեկտիվ փորձի կամ փորձարկման արժեքավոր պտուղները:

Կշեռք

Կշեռքներին օրը լավատեսություն կներշնչի, կակնարկի նոր հնարավորությունների բացման մասին: Կարող են նորից վերածնվել հույսերը՝ կապված ճանապարհորդության, միջազգային կազմակերպությունում աշխատելու հետ: Օրվա իրադարձությունները ցույց կտան, որ ձեր կարիքը զգացվում է, շատերին անհրաժեշտ է ձեր ներկայությունը կամ կարծիքը: Սակայն չարժե շտապել, եթե ձեզ ինչ-որ բան դանդաղեցնում է: Այդ դեպքում ավելի լավ է լսել ներքին ձայնը:   

Կարիճ

Կարիճներին իրադարձությունները կստիպեն փոխել ռազմավարությունը կամ շփման շրջանակը, ավարտել կամ վերանայել համագործակցության պայմանները: Բացառված չէ կախվածություն ուրիշի խոսքերից, տրամադրություններից, ծրագրերից, հնարավորություններից: Ձեզ կարող են հրավիրել ձեր նախկին հիմնարկ: Եթե առջևում ազատ թռիչքի փուլ է, ավելի լավ է այն օգուտով օգտագործել: Կարելի է զբաղվել տնային գործերով, սեփական կայքով:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը դրական է, սակայն փոքրիկ խարդավանքով: Իրավիճակը կարող է պահանջել դերերով կամ լիազորություններով փոխանակում, ինչը ձեզ համար ավելի շուտ շահեկան կլինի. կկարողանաք վերադառնալ սովոր դերին կամ հարաբերությունների ձևաչափին: Միևնույն ժամանակ, չի խանգարի զգոնությունը: Հորիզոնում կարող են հայտնվել հեռանկարային գործընկերներ, սակայն բացառված չէ նաև հին չարակամների ակտիվացումը:   

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն նորովի գնահատել իրենց նյութական, ինտելեկտուալ, գործնական ռեսուրսները: Հնարավոր են ծրագրված հաջող գնումներ: Կարող է հավելյալ եկամտի հեռանկար բացվել, սակայն հավելյալ ծանրաբեռնության հետ մեկտեղ: Ուշադրություն կարող են պահանջել կենցաղի տեխնիկական և կազմակերպչական պահերը: Կարող է վերադառնալ տան, եկամտի, սեփական բիզնեսի հետ կապված յուրօրինակ ծրագրերի նկատմամբ հետաքրքրությունը:

Ջրհոս

Ջրհոսներին օրը բարենպաստ փոփոխություններ է խոստանում: Կարող է ավարտվել տնային և գործնական պարտականությունների, կենցաղային և տեխնիկական աշխատանքների հետ կապված բարդ շրջանը: Ընտանեկան կյանքում սպասվում է նոր փուլ, որն ավելի շատ կենթադրի ոչ թե ֆիզիկական, այլ բարոյական ծանրաբեռություններ: Պայմաններ են ձևավորվում ազատ զբաղմունքների, նոր ճանապարհների բացման համար:

Ձկներ

Այսօրվա դրական իրադարձություններում շատ Ձկներ դիտորդի դիրք կզբաղեցնեն: Ավելի շատ ակտիվություն կդրսևորեն շփվող, շարժուն, նախաձեռնող Ձկները: Հնարավոր են տան կամ մեքենայի փոխման, բիզնեսի կամ տնային տարածքի վերակազմակերպման ծրագրեր: Աստղերը հիշեցնում են, որ այժմ չարժե շտապել. շտապողական չմտածված գործողությունները կարող են ավելի շատ վնաս, քան օգուտ բերե:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular