Մեսսին «Օլիմպիակոս»-ի դեմ խաղում ընդունել է զանկապաններում թաքցրած դեղահաբը (տեսանյութ)
ՍՊՈՐՏ«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Օլիմպիակոս»-ի դեմ խաղում (3:1) ինչ-որ բան է հանել զանկապաններից ու կերել:
Դա տեղի է ունեցել հանդիպման 10-րդ րոպեին: Իսպանական հեղինակավոր պարբերականի՝ Marca-ի փոխանցմամբ՝ խոսքը գլյուկոզայի հաբի մասին է:
Հիշեցնենք, որ նույն խաղում արգենտինացին դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: