ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական գերությունից վերադարձած, անչափահասի սպանության մեջ մեղադրվող Արսեն Խոջոյանի ախտորոշումը ճի՞շտ է կատարվել.«Ժողովուրդ»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հունիսի 24-ին 17-ամյա Աստղիկ Հանիսյանին դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել, որի հետևանքով նա մահացել է։ Ա. Հանիսյանը սահմանամերձ Վերին Կարմիրադբյուր գյուղում բնակվում էր մոր և խորթ հոր հետ։

Հունիսի 24-ին Ա. Խոջոյանն Ա. Հանիսյանին հրավիրել էր Բերդի «Ուռենի» սրճարան, հյուրասիրել, ապա միասին գնացել էին Վերին Կարմիրաղբյուրի «ճակատի աղբյուր» տեղանք, որտեղ տեղի էր ունեցել դեպքը։

Ա. Խոջոյանի վկայությայմբ՝ Աստղիկի հետ վիճաբանության ընթացքում վերջինս իրեն մայր է հայհոյել, ինչի պատճառով էլ նա դանակի մեկ տասնյակից ավել հարվածներ է հասցրել անչափահաս աղջկան։ Ա. Խոջոյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր. 104 հոդվածի 1 –ին մասով («Սպանությունը»)։

Հիշեցնենք, որ Ա. Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից ապրիլի 10-ը գտնվել է Ադրբեջանի տարածքում գերության մեջ։ Նրա նկատմամբ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանքը։ Վերջին ժամանակաշրջանում Ա. Խոջոյանը Սևանի տարածաշրջանում վարձով հովիվ է աշխատել։ Ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո նա բուժվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։

Արդյոք այնտեղ նրա ախտորոշումը ճի՞շտ է կատարվել, և նրա բուժումը բավարա՞ր է եղել։ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ նրա նկատմամբ դատահոգեբուժական վտրձաքննություն է նշանակվել։ Փորձաքննությունը ստացիոնար է, Ա. Խոջոյանը տեղափոխվել է Երևանի «Նորք» հոգեբուժական կենտրոն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular