ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակության հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը:

Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքում մարզական կյանքի աշխուժացմանը: 
«Մենք կարևորում ենք Երևանում սպորտի զարգացումն ու տարբեր մարզաձևերի մասսայականացումը, և պետք է նշեմ, որ վերջին տարիներին այդ ուղղությամբ նպատակային հստակ ծրագրեր ենք իրականացրել: Անշուշտ, վոլեյբոլը ևս սիրված մարզաձև է Երևանում, և վստահ եմ, որ Հայաստանի ֆեդերացիայի նոր ղեկավարության հետ համատեղ, Ձեր աջակցության շնորհիվ, կկարողանանք Երևանում այս սպորտաձևում ևս ունենալ շոշափելի առաջընթաց», - ընդգծել է քաղաքապետը: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչն առանձնակի կարևորել է Երևանի քաղաքապետի համագործակցության պատրաստակամությունը՝ նկատելով, որ դա իսկապես կնպաստի կոնֆեդերացիայի կողմից Երևանում նախաձեռնած բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելուն:
«Պարոն քաղաքապետ, մենք ևս նպատակ ունենք Երևանում զարգացնել վոլեյբոլը՝ որքան հնարավոր է շատ երեխաներ ներգրավելով մարզաձևում: Ունենք տարբեր նախաձեռնություններ ինչպես դպրոցներում սպորտաձևի զարգացման, այնպես էլ մարզական միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Եվ մեզ համար անչափ կարևոր է վերոնշյալ ծրագրերի իրականացման հարցում Ձեր աջակցությունը, ինչը, համոզված եմ, հնարավորություն կտա կյանքի կոչելու բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նախատեսում ենք իրականացնել Երևանում», - նշել է Ալեքսանդր Բորիչիչը: 
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն առաջարկել է Հայաստանի ֆեդերացիայի հետ համատեղ քննարկել ու ներկայացնել ծրագրային առաջարկությունների հստակ փաթեթ՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է համագործակցել և աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Երևանում առողջ ապրելակերպի խթանմանն ու սպորտի մասսայականացմանը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular