Ինչպիսի ռոմանտիկ երազանք ունեն աղջիկները՝ ըստ կենդանակերպի նշանի
ՖՈՏՈԿենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր հոգում պահած ռոմանտիկ երազանք։
Ցանկանում եք տպավորություն գործել ձեզ դուր եկած հորոսկոպի նշանի վրա, պարզապես կյանքի կոչել նրանց թաքնված երազանքները.
ԽՈՅ
Երազում է,որ իր կողքին իրական ասպետ լինի, ով ցանկացած իրավիճակում կընդգծի նրա բացառիկությունը և միշտ կսատարի իրեն: Կին խոյը կարևորում է իր ընտրյալի միջինից բարձր հասակը և աթկետիկ մարմնակառուցվածքը:
ՑՈՒԼ
Փնտրում է ցանկացած տարիքում հոգով միշտ երիտասարդ տղամարդու, ում կարևորագույն նպատակը իր սիրելիին երջանկացնելն է:
ԵՐԿՎՈՐՅԱԿ
'Նախընտրում է իր կողքին ուժեղ և ամեն բան իրենց վերահսկողության տակ պահող տղամարդկանց: Նրան հուսալի ընկեր է անհրաժեշտ, ում հետ կկարողանա ամուր ընտանիք կազմել:
ԽԵՑԳԵՏԻՆ
Ցանկանում է իր կողքին հանգիստ բնավորությամբ, կրթված տղամարդ տեսնել, որին պատրաստ է ամբողջովին նվիրվել ու պատասխանել անսահման նվիրվածությամբ:
ԱՌՅՈՒԾ
Նրա ընտրյալը պետք է ակտիվ, կենսուրախ տղամարդ լինի, ով կկարողանա ապահովել իր և երեխաների անդորրը ու ապահով կյանքը:
ԿՈՒՅՍ
Առաջին հերթին նրա ընտրյալը պետք է նուրբ, զգայուն և բարի լինի: Նա ուշադիր է, հոգատար և միշտ հաճոյախոսում է իր սիրելիին:
ԿՇԵՌՔ
Նրան գրավում են գեղեցկադեմ և թափանցող հայացք ունեցող տղամարդիկ: Տղամարդը պետք է կարողանա զսպել իի էմոցիաները, բարձր ինտելեկտ և ճաշակ ունենա:
ԿԱՐԻՃ
Կին կարիճը երազում է կրքոտ սրտակերի մասին, ով գտնվում է սոցիալական աստիճանի բարձր հարթակում և ցանկացած հարցի շուրջ ունի իր ուրույն հետաքրքիր կարծիքը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Կին աղեղնավորի համար իր ընտրյալի կարևորագույն հատկանիշն անսահման նվիրվածությունն ու հավատարմությունն է:
ՋՐՀՈՍ
Նա հավատարիմ կյանքի ուղեկից է փնտրում: Տղամարդը պետք է առանձնանա իր էլէգանտությամբ և կարողանա դիմանալ կին ջրհոսին բնորոշ տրամադրության հաճախակի փոփոխություններին:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Փնտրում է տղամարդու, ով կարող է գնահատել իր անկախ լինելու ձգտումը: Իդեալական տարբերակում տղամարդը պետք է կարողանա ապահովել ընտանիքի հոգեկան և սոցիալական կոմֆորտը:
ՁԿՆԵՐ
Երազում , որ սիրած տղամարդը տարիքով մեծ լինի և իր համար կոմֆորտի և հարստության յուրահատուկ աշխարհ ստեղծի: Նախընտրում է կենսուրախ, նխատակասլաց, գործունյա տղամարդկանց, ովքեր ունակ են ինքնազոհության: