ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոյերն այսօր չեն կարողանա լեզու գտնել շրջապատի հետ․ հոկտեմբերի 18-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ: Այսօր չեք կարողանա լեզու գտնել ձեզ շրջապատող մարդկանց հետ: Նախընտրելի է, որ ձեր խնդիրները միայնակ լուծեք, քանի որ այսօր մարդիկ միայն կխանգարեն ձեզ: Փորձեք միայնակ գործել և ավելի մեծ հաջողության կհասնեք:

Ցուլ: Այսօր կենտրոնացեք ու փորձեք լուծել ձեր խնդիրները: Ուշադրություն դարձրեք մանրուքներին, սակայն մի մոռացեք նաև իրավիճակի ամբողջական պատկերի մասին: Փորձեք մի փոքր հանգստանալ և մի քայլ հետ գնալ, որպեսզի կարողանաք գնահատել անցած ճանապարհը: Հենց անեք դա, կհասկանաք, թե որքան մոտ եք ձեր նպատակի իրականացմանը, իսկ դա ձեզ ճանապարհը շարունակելու նոր ուժեր կտա:  

Երկվորյակ: Այսօր բազմաթիվ հնարավորություններ կունենաք, սակայն պետք է հանգիստ որոշումներ կայացնեք ու չշտապեք: Կտրուկ փոփոխությունները ձեզ հարկավոր չեն, քանի որ դրանք խախտում են ձեր կյանքի ներդաշնակությունը: Ծայրահեղությունից ծայրահեղություն մի գնացեք ու մտածված քայլեր կատարեք:  

Խեցգետին: Այսօր խորհուրդ չի տրվում ռիսկի դիմել, քանի որ այն կարող է չարդարացված լինել: Փորձեք հասկանալ, թե իրականում ինչ է ձեզ անհրաժեշտ և արդյոք կարող եք հրաժարվել այն մտքից, որը վախեցնում է ձեզ, արդյոք կարող եք հրաժարվել այն գաղափարից, որը շատ ռիսկային է: Այսօր վստահեք միայն ձեր ներքին ձայնին, քանի որ այն ճիշտ հուշումներ կտա:

Առյուծ: Վերջին շրջանում ձեր կյանքը բավականին հանգիստ է, սակայն այժմ ամեն բան կփոխվի: Այսօր լարված օր կլինի, քանի որ դուք չեք իմանա, թե որ կողմից են մոտենում դժվարությունները: Պետք է շատ զգույշ լինեք ու չմտածված քայլել չանեք, որպեսզի կարողանաք խուսափել ավելորդ խնդիրներից:  

Կույս: Այսօր չի հաջողվի ավարտել բոլոր գործերը: Օրվա ընթացքում դժվարություններ կունենաք, որոնց հետևանքով էլ չեք կարողանա գլուխ հանել ծրագրված գործերից: Օրվա ընթացքում փորձեք մի փոքր հանգստանալ ու կտրվել առօրյա հոգսերից: Քանի դեռ տարբեր խնդիրների հանդեպ ճկուն մոտեցում ունեք, խղճի խայթ չեք զգա, եթե ինչ-որ բան չհասցնեք:

Կշեռք: Այսօր ընկերներ հետ զվարճանալու մեծ ցանկություն կունենաք, սակայն պետք է չմոռանաք նաև աշխատանքի մասին: Կարողացեք տարանջատել աշխատանքի և զվարճանքի ժամերն ու միայն այդ դեպքում կկարողանաք ինչ-որ բանի հասնել: Աշխատեք վերջնական արդյունքին հասնելու համար և ամեն բան կստացվի:     

Կարիճ: Այսօր ձեր գործընկերներից մեկը կփորձի ինչ-որ բան թաքցնել ձեզնից: Փորձեք ամեն կերպ ցույց տալ նրան, որ հետաքրքրված եք նոր գաղափարներով և պատրաստ եք օգնել: Հնարավոր է, որ նա կիսվի իր մտքերով  և այդ դեպքում համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանաք հաջողության  հասնել:

Աղեղնավոր: Այսօր պետք է հիշեք, որ ասելը լավ է, սակայն գործելն ավելի լավ է: Դադարեք միայն խոսել, սկսեք գործել: Այսօր լավ օր է կարևոր որոշումներ կայացնելու համար, հնարավոր է, որ գործնական առաջարկություններ ստանաք: Մի սպասեք, որ ինչ-որ մեկը պետք է օգնի ձեզ, փորձեք ինքներդ օգնել ձեզ:

 Այծեղջյուր: Այսօր շատ բարձր տրամադրություն կունենաք և դա կարող է որոշ, արդեն մոռացված զգացմունքներ արթնացնել: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք, որպեսզի կարողանաք ամեն ինչ վերաիմաստավորել: Այժմ դուք շատ զգացմունքային եք ու կարող եք անմտածված քայլեր անել, այնպես որ, փորձեք վերահսկել ձեր գործողությունները:  

Ջրհոս: Այսօր հին ու մոռացված հարաբերությունները նոր կյանք ստանալու հնարավորություն կունենան: Մի կողմ դրեք բոլոր խնդիրներն ու փորձեք այդ մարդուն ևս մեկ հնարավորություն տալ: Հնարավոր է, որ դուք ինչ-որ կերպ մեղավոր եք նրա առաջ, այնպես որ, իրավիճակը շտկելու հնարավորությունը ձեռքից բաց մի թողեք:

Ձկներ։ Այսօր ինչ-որ մեկին օգնելու հնարավորություն կունենաք: Ինչ-որ մեկի հետ կծանոթանաք, որ նոր է հասել այն ճանապարհին, որով դուք արդեն անցել եք: Դուք կարող եք օգնել նրան ու օգտակար խորհուրդներ տալ: Արդյունքում կհասկանաք, որ ձեր կյանքը բավականին հետաքրքիր ու ստացված է և այլևս մտահոգվելու կարիք չեք ունենա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular