ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Թանկյանը և CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը «Նարեկացի» արվեստի միությունում

ՄՇԱԿՈՒՅԹ

«Նարեկացի» արվեստի միությունը հյուրընկալել է “System of a Down” հռչակավոր ռոք խմբի երգիչ, երգահան Սերժ Թանկյանին և CNN հեռուստաընկերության նկարահանող խմբին: Այցելության նպատակը «Նարեկացի» նվագախմբին ծանոթանալը, լսելն ու նկարահանելն է:

Երիտասարդ երաժիշտներն Արտեմ Խաչատուրի գեղարվեստական ղեկավարմամբ 2016 թվականին, որպես նվիրում Սերժ Թանկյանին և SOAD խմբի անդամներին, ներկայացրել էին վերջիններիս “Aerials” երգի մեկնաբանությունը ժողովրդական նվագարաններով, որը մեծ հետաքրքրություն էր առաջացրել և շնորհիվ դրա՝ ռոք երաժիշտը, այցելելով Հայաստան դեռևս  2017 թվականի մարտ ամսին, չէր մերժել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի հրավերը և եկել էր՝ լսելու նրանց: 
Թանկյանը կրկին Նարեկացի արվեստի միության կենտրոնում է CNN-ի նկարահանող խմբի հետ, ով հետաքրքրված է հայկական անաղարտ երաժշտությամբ և «Նարեկացի» նվագախմբի գործունեությամբ:

Մթնոլորտն աշխատանքային էր,  չափազանց ջերմ  ու  փոխադարձ ոգևորությամբ լի: 

- Մենք հետևում ենք ձեզ, մենք հպարտ ենք ձեզնով: Դուք շատ լավ եք նվագում: Շնորհակալություն,- իր սրտի խոսքն ասաց նվագախմբին Սերժ Թանկյանը:

Իր զգացողություններն ու շնորհակալական խոսքն արտահայտեց նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը՝  ասելով.

-Շնորհիվ Սերժ Թանկյանի՝ CNN հեռուստաընկերությունը Հայաստանի ազգային մշակույթի մասին պատմող իր վավերագրական ֆիլմում ընդգրկեց նաև «Նարեկացի»  նվագախմբի անդամների հնչեցրած մաքրամաքուր հայկական կատարումները: Խորին շնորհակալություն նրան «Նարեկացի» արվեստի միության և «Նարեկացի» նվագախմբի անունից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular