ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնասպան եղած ուսանողուհին ավելի քան 1 ամիս փորձել է իր ձայնը լսելի դարձնել ԿԳՆ-ում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

armtimes.com-ը գրում է.

21-ամյա Ջուլիետա Կ.-ի մահվան դեպքը հանրային հնչեղություն ստացավ: Մամուլը գրեց, որ աղջիկն ինքնասպանություն է գործել, եւ դա եղել է բուհի պետական ավարտական քննությունից անբավարար գնահատական ստանալու հետեւանքը:

Մեր տեղեկություններով, բացի այն, որ Ջուլիետան բողոքարկել է քննության արդյունքները, նաեւ ավելի քան մեկ ամիս բազմաթիվ անգամներ փորձել է իր ձայնը լսելի դարձնել կրթության ոլորտի պատասխանատուներին` համարելով, որ անարդարություն է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 4-ի ուշ երեկոյան Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող շենքերից մեկի 8-րդ հարկի իրենց բնակարանից Ջուլիետան ցած է նետվել: Նա սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Ավարտական քննությունից հետո գնահատականը բողոքարկել է, որը, սակայն, փոփոխության չի ենթարկվել: Դրանից հետո, ինչպես մեզ հայտնի դարձավ, աղջկա մայրը, ապա նաեւ փաստաբանը մի շարք դիմումներ են հղել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, հետո նաեւ հերթագրվել նախարարի մոտ ընդունելության համար` կարծես ամեն կերպ փորձելով պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել առկա խնդրի վրա:

Կրթության եւ գիտության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան միայն հաստատեցին, որ Ջուլիետա Կ.-ի ավարտական քննության արդյունքի վերաբերյալ իսկապես դիմումներ ստացել են` նշելով, որ դրանց ընթացք է տրվել` համաձայն գործող կարգի:

Մեզ հաջողվեց պարզել, որ առաջին գրություններին նախարարությունից ստացվել են որոշակիորեն անհաղորդ պատասխաններ: Այնուհետեւ հերթական դիմումը նախարարություն է ուղղել աղջկա շահերը ներկայացնող փաստաբանը` ընդգծելով, որ Ջուլիետա Կ.-ի դեպքում խախտվել է ԿԳ նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 31-ի N 1197-Ն հրամանով հաստատված կարգի 33-րդ կետն ամբողջությամբ: Նշված կարգը վերաբերում է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացմանը: Փաստաբանը, ըստ մեր տեղեկությունների, իր գրության մեջ նախարարությանը հայտնել է, որ Ջուլիետայի քննական արդյունքի բողոքարկումն իրականացվել է առանց նրա: Այսինքն` բողոքարկման հանձնաժողովը նիստ է գումարել, լսել ավարտական կուրսի ուսանողուհու պատասխանի ձայնագրությունը, որի առկայության անհրաժեշտությունն, ի դեպ, նույնպես կարգով է սահմանվում, բայց Ջուլիետան այդ գործընթացին չի մասնակցել: Այնինչ վերոնշյալ կարգի 33-րդ մասի 4-րդ կետը սահմանում է. «Շրջանավարտի ներկայությամբ լսվում է պատասխանի ձայնագրությունը: Բողոքարկման արդյունքում բաց քվեարկությամբ, հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, կայացվում է որոշում` ա) գնահատականը թողնել անփոփոխ, բ) գնահատականը բարձրացնել»:

Նույն կետի 5-րդ մասում կարդում ենք, որ ընդունված որոշման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, հաստատության վարչական անձնակազմի, ուսանողական խորհրդի ներկայացուցիչների եւ շրջանավարտի կողմից: Կայացված որոշմանը անհամաձայնություն հայտնելու դեպքում գրավոր ներկայացվում է հատուկ կարծիք, որը կցվում է արձանագրությանը:

Ջուլիետայի շահերի պաշտպանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, նախարարությանը նաեւ հայտնել է, որ այդպիսի արձանագրության օրինակ իրենց չի տրամադրվել:

Այս դիմումին նախարարությունը պաշտոնապես դեռ չի արձագանքել: Պատասխան գրությունը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, բոլորովին վերջերս է նախապատրաստվել: Եվ այնտեղ կա ուշագրավ ու ցնցող մի դրվագ, այն է` ավարտական քննության բողոքարկման գործընթացին ուսանողի ներկայության մասին կարգով սահմանված պահանջը կրում է ձեւական բնույթ: Իհարկե, շատ հնարավոր է, որ կրթության գերատեսչությունն, ի վերջո, հրաժարվի դիմումատուին այդօրինակ խայտառակ պատասխան ուղարկելու մտքից եւ նոր բան մտածի:

Նշենք, որ Հայկական պետական մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան պնդեցին, որ Ջուլիետա Կ.-ն մասնակցել է բողոքարկման գործընթացին, դա նաեւ արտացոլվում է ռեկտորին ուղղված նրա մոր դիմումի մեջ, պարզապես նրանց պահանջը վերաբերել է քննության ձայնագրությունը ստանալուն, որը չկա, քանզի բուհն այն պարտավոր է պահել միայն 24 ժամ: Այստեղ, սակայն, որեւէ փաստաթուղթ չտրամադրեցին` պատճառաբանելով, որ ինքնասպանության դեպքի առիթով հարուցված է քրեական գործ եւ իրականացվում է քննություն:

Իսկ եթե Մանկավարժականի ավարտական կուրսի ուսանողուհի Ջուլիետան, ինչպես պնդում է բուհը, մասնակցել է քննական արդյունքի բողոքարկմանը, ապա ԿԳ նախարարությունում վերոնշյալ բովանդակությամբ պատասխան նախապատրաստելը վկայում է, որ քաղաքացու բողոքներն ու ահազանգերն այստեղ ուղղակի անուշադրության են մատնվել, այլապես կուսումնասիրեին ու գուցե պարզեին, որ դիմումի մեջ նշված պնդումներն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում եւ իրենց պատասխանը ձեւակերպեին ըստ այդմ: Հավելենք, որ Ջուլիետայի մայրն ու փաստաբանը, որոնք հերթագրվել էին նախարարի մոտ ընդունելության համար, հնարավորություն են ստացել հանդիպել ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանի հետ: ԿԳՆ-ից այս առնչությամբ պարզաբանեցին, որ այդ օրը նախարարին վարչապետն իր մոտ էր կանչել:

Հ.Գ. Հայկական պետական մանկավարժական համալսարանից փոխանցեցին, որ այս ուսումնական տարում ավարտական քննություն պետք է հանձներ ընդհանուր առմամբ 2800 շրջանավարտ: Նրանցից 249-ը կամ չի ներկայացել, կամ ստացել են անբավարար գնահատական: Մասնավորապես բանասիրական ֆակուլտետն ավարտողների թիվը եղել է 46: Նրանցից 23-ը, այդ թվում, փաստորեն, Ջուլիետան, դրական գնահատական չեն ստացել: Արդյունքները բողոքարկել են քննությունից «կտրված» բոլոր շրջանավարտները:

Որեւէ մեկի գնահատականը փոփոխության չի ենթարկվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular