ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զավեշտալի քարոզարշավ կամ պոեզիայի օրը Հրազդանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններն ի սկզբանե խոստանում էին դրամատիկ ընթացք։ Սակայն երեկ գործող քաղաքապետի շտաբի կողմից իր մրցակցի շտաբի պետ և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Հրազդանում կատարած այցելությունների գաղտնի նկարահանումն ու հայտարարությունը գերազանցեցին դրամատիզմի բոլոր սպասումները։ Սակայն, մի կողմ թողնելով գործող քաղաքապետի շտաբի հանցակազմ պարունակող գործողությունները, դիտարկենք նման միջոցներով քարոզարշավի կազմակերպմանը։
Առաջին հայացքից թվում է, թե տասնամյակից ավելի քաղաքապետի պաշտոն զբաղեցնող թեկնածուն և իր շտաբը իրենց քարոզարշավը պետք է կատարեին անցած տարիների ընթացքում գրանցած հաջողությունների, ապագա իրականացվելիք կամ կիսատ մնացած ձեռնարկումներն ավարտելու վրա։ Սա կլիներ դասական քարոզարշավ գործող քաղաքապետի կողմից։ Գումարած սրան՝ որպես կանոն, գործող պետական ծառայողը՝ տվյալ դեպքում քաղաքապետը, պետք է որ առավելագույնս խուսափեր ցանկացած տեսակի սկանդալների մեջ հայտնվելուց, քանի որ հենց գործող պաշտոնյան ամենաշատը շանսեր ունի ներկայացնելու իր արածը կամ գոնե չարածի օբյեկտիվ պատճառները։ Ստվերային գործընթացների առումով, հաշվի առնելով հայաստանյան քաղաքական ու նախընտրական միջավայրը, պետք է նշենք, որ գործող պաշտոնյայի ձեռքում կենտրոնացված են փոքր քաղաքի չափանիշերով հսկայական վարչական լծակներ, որոնց կիրառության պարագայում պաշտոնյան կարող էր ապահովել իր համար անհրաժեշտ ձայների տոկոս։
Թերևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր, առավել ևս տեղական մարմինների ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը մշտապես առկա է այս կամ այն չափով։ Սակայն պարզվում է, որ Հրազդանի գործող քաղաքապետի շտաբը գնաց բոլորվին այլ՝ շանտաժի կամ դեղին քարոզչության ճանպարհով, որը խրախուսելի չէ անգամ ընդդիմադիր մրցակիցների պարագայում։ Սա նշանակում է, որ գործող քաղաքապետը նախ՝ ոչինչ չունի հակադրելու իր մրցակիցների քարոզարշավին, գումարած՝ գործող քաղաքապետի շտաբը ցայտնոտի մեջ է և կիրառում է քարոզչության այնպիսի գործիքներ, որոնք ավելի ու ավելի են թուլացնում իրենց դիրքերը և վերջապես, գործող քաղաքապետի շտաբում ընգրկված են ոչ կոմպետենտ և ոչ ադեկվատ մարդիկ, որոնք արջի ծառայություն են մատուցում հենց քաղաքապետ թեկնածուին։
Հասկանալի է, նման քայլերով գործող քաղաքապետը կամա թե ակամա բարձրացնում է իր մրցակիցների հնարավորությունները և ավելին, իրեն դնում անհարմար, եթե չասենք զավեշտալի վիճակի մեջ։ Թե ինչպես է նման քայլերով փորձում գործող քաղաքապետը վերընտրվել, դժվար է անգամ պատկերացնել, քանի որ հայաստանյան առցանց միջավայրում տարածված տեսանյութն ու դրա վերաբերյալ գործող քաղաքապետի շտաբի հայտարարությունը բացարձակ անլրջության տպավորություն էին թողնում և´ բովանդակությամբ, և´ ձևակերպումներով՝ ԱԺ պատգամավորի տեղաշարժը ներկայացնելով որպես «զարհուրելի փաստ»։ Նման ձևակերպումները թերևս կարելի բացատրել միայն նրանով, որ մարտի 21-ը պոեզիայի համաշխարհային օրն է և միայն այդ պատճառով է Հրազդանի քաղաքապետի նախընտրական շտաբը հանդես եկել նման պոետիկ հայտարարություններով։

Աղասի Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular