ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ինչու էին լռում հայկական TV- ները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեկվա իրադարձությունները կայծակնային էին: Չհասցրինք մարսել, ծամել ու վերծանել նախօրեին Թուրքիայում, Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները, մեկ էլ՝ հոպ. Հայաստանում զինված հարձակում է իրականացվել:

Կհավատաք՝ Էրեբունիում տեղակայված Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շենքի տարածքում տեղի ունեցած հրաձգությունը նույն տարածքի բնակիչների մի մասի վրա ֆորմալ ազդեցություն էր գործել:

Չկարծեք, թե խնդիրը անտարբերության մեջ է: Ոչ միայն այդ տարածքի, այլև հարակից շրջանի բնակչության մի ստվար հատված «ինֆորմազրկվել» էր: Դեռ վաղ առավոտյան Հայաստանի բջջային օպերատորները սկսել էին «անհասկանալի վարք» դրսևորել:

Դրա քողի տակ համացանցի կարևորագույն հարթակներից մեկը՝ ֆեյսբուքը, ապաակտիվացել էր. «նյուզ ֆիդում» դեռ երեկվա չթարմացված գրառումներն էին: ՊՊԾ գնդի շենքից մի քանի մետր հեռավորության վրա «նստակյացները» բանից անտեղյակ էին: Հայկական մի շարք հեռուստաալիքներ նույն իրավիճակում սկսեցին «ջայլամի» հոգեբանությամբ աշխատել:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ Հ1-ը, որի հիմնական եւ գլխավոր ֆունկցիան հանրության տեղեկատվություն ստանալու պահանջը բավարարելն է, մեծ հաշվով «անտարբերություն» ցուցաբերեց:

Այն ժամանակ, երբ լրատվական մի շարք կայքեր համացանցի «բացակայության» պայմաններում փորձում էին հանրության տեղեկատվական պահանջը բավարարել, հեռավոր հայկական մի շարք գյուղերում, որտեղ համացանցը դեռ հասանելի չէ մի շարք իրողությունների պատճառով կամ շնորհիվ, Հ1-ով դիտում էին «Երաժշտական փոստարկղ»- ը:

Հայաստանում մեծ մասսայականություն վայելող «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքականությունը նույնն էր, թեպետ հավաստիացնում էին, որ աշխատում են արտակարգ ռեժիմով: Էլ չեմ խոսում Հ2-ի, «Շանթի» եւ մյուս հեռուստակայանների մասին: Հավանաբար, միայն տարբերվում էր Հ3-ը, որն առաջինը ուղիղ եթերով հեռարձակեց կատարվածի մասին եւ ժամը մեկ էլ ուղիղ եթեր էին մտնում դեպքի վայրից։

Ակամայից հիշեցի Ֆեդերիկո Ֆելինիի հայտնի տողերը. «Հեռուստատեսությունը եկավ մեր կենցաղ եւ այնտեղից դուրս վռնդեց մեր սիրելի գրքերը»: Համացանցը եկել է հեռուստատեսությունից գրքի վրեժը առնելու, որովհետև նրա գոյությունը հենց նման իրավիճակներում է անհրաժեշտ՝ օդ ու ջրի նման:

Որովհետև հեռավոր գյուղերում հանրությանը պարփակել «մթնաձորյան իրականության» մեջ, մեղմ ասած, դավաճանություն է. չէ՞ որ քաղաքական նման իրականության մեջ գոնե այդ գյուղերում պահպանվել է վստահությունը հեռուստատեսության հանդեպ. բա էլ ուր մնացին «հեռուստատեսության գլխավոր գործառույթները»:

Հ.Գ. Ցավով եմ արձանագրում, որ նման իրավիճակներում ես միայն հասկանում՝ մեր հեռուստատեսային իրականությունը շատ հեռու է CNN էֆեկտ կիրառելուց (CNN էֆեկտ- օբյեկտիվ իրականություն + ուղիղ հեռարձակում + հակադարձ կարծիք, տեսակետ):

Վով Մուշեղյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular