ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Թբիլիսիի պատվիրակության անդամներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան այցելած Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինադզեյի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով տոնին մասնակցելու հրավերն ընդունելու համար, քաղաքապետը հույս է հայտնել, որ բարեկամ Վրաստանի մայրաքաղաքից ժամանած հյուրերն այս օրերին հնարավորություն կունենան լիարժեք վայելել Երևանի ջերմությունն ու տոնական տրամադրությունը: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև առկա համագործակցությանը, քաղաքապետ ՏարոնՄարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ համագործակցության խորացումը:
«Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ակտիվացել կապերն ու փոխշահավետ ծրագրեր իրականացել՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Իրակլի Լեկվինադզեն նախ քաղաքապետ Տարոն Մարգարյանին է փոխանցել «Էրեբունի-Երևան» տոնակատարության առթիվ Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի շնորհավորանքն ու ջերմ ողջույնները: Այնուհետ, անդրադառնալով երկու մայրաքաղաքների գործընկերային հարաբերություններին, Թբիլիսիի փոխքաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունն արդեն իսկ պարարտ հող է Երևանի և Թբիլիսիի համագործակցության առավել սերտացման ու ընդլայնման համար:
«Պարոն քաղաքապետ, Երևանը մեզ համար ոչ միայն վստահելի գործընկեր է, այլ նաև շատ թանկ բարեկամ: Մեզ համար, շատ հաճելի է գտնվել Երևանում և Ձեզ հետ միասին տոնել մշակութային հարուստ ավանդույթներ և 2799 տարվա պատմություն ունեցող քաղաքի տոնը: Երևանի տոնական տեսքն ու մթնոլորտն իսկապես հիացնող է և մենք կփորձենք լինել հիմնական բոլոր հարթակներում և երևանցիների հետ հավասար վայելել քաղաքի տոնը»,-նշել է Թբիլիսիի փոխքաղաքապետը:
Իր ջերմ ողջույնները փոխանցելով Թբիլիսիի գործընկերոջը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Թբիլիսիի պատվիրակությանը նաև հրավիրել է նաև հաջորդ տարի այցելե Երևան՝ մասնակցելու Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառումներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular