ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակցությունները խզված չեն. Ալեք Ենիգոմշյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ Խորենացի փողոցում: «Այս ընթացքում ես համապատասխան կողմից ստացել եմ հավաստիացում, որ բանակցությունները խզված չեն, դրա համար ես անկեղծորեն գոհ եմ, ուրախ եմ։

Եթե բանակցությունները խզված չեն, այդ դեպքում ակնկալվում է, որ երկու կողմերից սրացման գնացող, լարվածությունը ավելացնող քայլեր չլինեն, և այս դեպքում հստակ է, որ այդ ուղղությամբ վերջին քայլերը՝ 15 ժամվա ընթացքում ում կողմից են արված, հետևաբար ես կրկնում եմ, որ ուզում եմ հավատալ այն հավաստիացմանը, որ բանակցությունները խզված չեն, եթե խզված չեն, կրկնում եմ, որ սրացման պետք չէ գնալ։

Հեռախոսակապը այժմ վերահաստատված չէ, ես սպասում եմ տղաների հեռախոսային կապը հաստատվի և բնականաբար առանց այդ կապի ես հեռախոսով չեմ ստանալու այդ պատասխանը, ես պահանջում եմ, որ այդ հեռախոսակապը լինի»,-ասել է Ալեք Ենիգոմշյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, թե երեկ հանդիպել է և Սեֆիլյանին, և «Սասնա Ծռեր» խմբին և ԱԱԾ պատասխանատուներին։

«Ես փոխանցել եմ ԱԱԾ-ի պահանջը Սասնա Ծռեր խմբին։ Այս պահին դեռևս բոլոր քայլերը ցույց են տալիս, որ իրենք բոլոր բանակցությունները խզում են, բայց դեռ մի փոքր հույսի նշույլ կա, որ դա այդպես չէ, մինչև 100 տոկոս ես վստահ կլինեմ, այնուամենայնիվ, ես փոխանցել եմ այդ առաջարկ-պահանջարկը, և այդ տղաները ասել են, որ իրենք դրա պատասխանը կտան այսօր ժամը 19:00-ին, այդ պատասխանը պետք է տային ինձ, որ ես փոխանցեի պատկան մարմիններին։

Եվ այս քայլերը, որ երեկ ուշ երեկոյան սկսվել է, և հեռախոսակապի ընդհատումը, ես պետք է հեռախոսով՝ որպես բանակցող կողմ, պետք է հաղորդակցության կապ ունեն այնտեղ գտնվող տղաների հետ, կապը խզելով՝ իրենք արդեն այդ հնարավորությունից ինձ և տղաներին զրկում են։ Կապը խզելով՝ նրանք նաև խզում են ժամը 19:00-ին իմ պատասխանը ստանալու և իրենց փոխանցելու հնարավորությունը, դրա համար ես ասում եմ, որ այս քայլերը գնում են բանակցությունները խզելու ուղղությամբ, չեմ ասում՝ խզզված են, ես դեռ կես ժամ ժամանակ եմ տալիս իշխանություններին՝ պարզելու՝ բանակցությունները խզված են, թե ոչ: Եթե պատասխան չստանամ, դա կնշանակի, որ բանակցությունները խզել են իշխանությունները»:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular