ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու է բերանից տհաճ հոտ գալիս՝ պատճառներն ու տհաճ հոտը վերացնելու միջոցները

ՖՈՏՈ

Բերանի տհաճ հոտը այնքան տարածված է, որ այն նույնիսկ հատուկ անուն է ստացել՝ հալիտոզ: Տարբեր ուսումնասիրությունների համաձայն, այս խնդրով տառապում է մոլորակի բնակչության յուրաքանչյուր 4-րդ մարդը: Այս խնդրի հիմնական բարդությունը նրանում է, որ մարդը ինքը չի կարող իմանալ հոտի առկայությունը, քանի որ քթի ռեցեպտորները անընդհատ արտաշնչում են այն հոտը, որ կա բերանի խոռոչում և ժամանակի ընթացքում հոտառությունը չի կարողանում տարբերակել արդյոք դա տհաճ հոտ է, թե ոչ: Եվ առհասարակ հոտ կա, թե ոչ: Դա անհնար է պարզել, եթե չհարցնեք ձեր կողքիններին, սակայն կա ևս մեկ միջոց՝ թուքը: Եթե ցանկանում եք պարզել արդյոք տհաճ հոտ կա, թե ոչ թքով պատեք գդալը, թողեք, որպեսզի այն չորանա այնուհետև հոտ քաշեք: Բերանից տհաճ հոտի առկայությունը, իհարկ,ե առաջին հերթին կարող է կապված լինել հիգիենայի բացակայության հետ, սակայն եթե դուքօրը երկու անգամ լվանում եք ատամները, սակայն հոտը դեռ կա՝ դա նշանակում է, որ կան որոշակի առողջական խնդիրներ կամ դուք ճիշտ չեք հետևում բերանի խոռոչին:

Բերանի տհաճ հոտի պատճառները

Սխալ հիգիենա:

Առաջին ու ամենաակնհայտ պատճառն իհարկե բերանի խոռոչի սխալ հիգիենան է: Ոչ միայն ատամները, այլ ամբողջ բերանի խոռոչն է հարկավոր լվանալ: Բերանի տհաճ հոտը առաջին հերթին բերանի խոռոչում կուտակված բակտերիաներն են: Դրանք վերացնելու համար հարկավոր է լվանալ ոչ միայն ատամները այլ նաև լեզուն:

Թքարտադրության խնդիր:

Տարածված պատճառներից մեկը թքարտադրությունն է, որը հաճախ խանգարվում է: Թուքը կուլ տալով մենք վերացնում ենք բերանի խոռոչից բազմաթիվ բակտերիաներ, եթե թքարտադրության խնդիր կա դրանք մնում են բերանում և արդյունքում տհաճ հոտ է լինում: Թքարտադրության կամ բերանի խոռոչի չորացման խնդիրը կոչվում է կսերոստոմիա: Եթե նման խնդիր ունեք բերանի խոռոչում թուք քիչ է արտադրվում: Դրա պատճառները տարբեր են. Կան որոշակի դեղամիջոցներ, որոնց կողմնակի ազդեցության արդյունքում թքարտադրությունը կանոնավոր չի կատարվում: Դա կարող է առաջանալ նաև տարիքի հետ՝ մեծահասակների մոտ հնարավոր է թքագեղձերի խնդիրներ:

Լինդերի հիվանդություններ:

Բերանի տհաճ հոտի հաջորդ պատճառը լինդերն են: Սա երկրորդ ամենատարածված պատճառն է, որը կարող է հանգեցնել բերանի խոռոչի տհաճ բուրմունքին: Լինդերի այդ հիվանդությունը կոչվում է պարոդոնտոզ, որը շատ արագ ցանկացած ատամնաբույժ կախտորոշի:

Շնչառական համակարգի հիվանդություններ:

Շնչուղիների կամ շնչառական համակարգի այլ հիվանդությունների դեպքում քթային մասից որոշակի լեղիներ տեղափոխվում են բերանի խոռոչ, ինչն էլ արդյունքում հանգեցնում է տհաճ հոտի: Օրինակ, սինուսիտ հիվանդության դեպքում, մարդը անընդհատ շնչում է բերանով, քանի որ քիթը փակ է: Արդյունքում քթային մասից լեղին կուտակվում է բերանային մասում:

Մարսողական համակարգի խնդիրներ:

Եթե ձեր ստամոքսում թթվայնությունը բարձր է կամ լավ չեք մարսում սնունդը դա կարող է հանգեցնել բերանի տհաճ հոտի:

Բերանի խոռոչի ինֆեկցիաներ:

Առաջին հերթին դա կարիեսի առկայությունն է: Եթե ունեք փչացած ատամներ, ապա չեք կարող խուսափել բերանի տհաճ հոտից: Հաջորդ պատճառը ատամի արմատների տակ թարախային կուտակումներն են:

Ինչպես վերացել բերանի տհաճ հոտը

Բերանի տհաճ հոտը վերացնելու համար բազմաթիվ ժողովրդական մեթոդներ կան ներկայացնենք դրանցից մի քանիսը
Նախ ամենապարզ ձևը յուրաքանչյուր ուտելուց հետո միջատամնային թելերի օգտագործումն է՝ սննդի մնացորդները ատամների միջև կարող են դառնալ բերանի տհաճ հոտի պատճառ
Կատարեք ողողումներ յուրաքանչյուր ուտելուց հետո: Կարող եք գոլ ջրով ողողումն անել, բայց ավելի արդյունավետ կլինի , եթե օգտագործեք սև թեյ:
Արդյունավետ բուսական միջոցներից է մաղանդանոսը: Ոչինչ պետք չէ անել ուղղակի ծամեք այն:
Կարելի է պատրաստել եփուկներ: Արդյունավետ են մորու և երիցուկի թուրմերը: Եռացրած ջրի մեջ ավելացնում եք երիցուկը կամ մորին, թողնում եք 30 րոպե և ողողում եք այդ ջրով բերանի խոռոչը
Ողողեք բերանը ջրածնային պերօքսիդով: Ցանկալի է, որ այն լինի 3 տոկոսանոց: Պերօքսիդը խառնում եք նույն հարաբերակցությամբ ջրի հետ և ողողում եք:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular