ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագիրը շարունակվում է. օր վեցերորդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն վեց օր անընդմեջ շարունակվում է «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրով «Երևան՝ սիրո քաղաք» կարգախոսի ներքո իրականացվող սոցիալական ծրագիրը: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներից բաղկացած խմբերը շրջել են Երևանի տարբեր շրջաններում, այցելել թվով 303 ընտանիք ու փոխանցել Երևանի քաղաքապետի շնորհավորանքն ու անակնկալ նվերները: 

Ամփոփելով առաջին շաբաթվա տվյալները՝ որի ընթացքում «Երևան՝ սիրո քաղաք» սոցիալական ծրագրի պատասխանատուներն այցելել են 1891 ընտանիք, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է.
«Ծրագրի առաջին շաբաթն անցել է ըստ նախատեսվածի. յուրաքանչյուր օր Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքից 12 վարչական շրջաններ են ուղևորվել ծրագրի պատասխանատուները՝ շատ բարձր տրամադրությամբ և մեծ պատասխանատվությամբ:
Առաջին շաբաթվա ընթացքում այցելել ենք 1891 ընտանիք:
Մյուս շաբաթվա ընթացքում կայցելենք մնացած 908 ընտանիք: 
Քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությամբ շաբաթվա ընթացքում արդեն իսկ ստանում ենք շնորհակալական խոսքեր, ինչպես նաև ծրագրի մեջ ընդգրկվելու ցանկություն հայտնող քաղաքացիների զանգեր: Ծրագրի ավարտից հետո ողջ տեղեկատվությունը կամփոփվի և կուսումնասիրվի՝ հաջորդ տարվա ծրագրում ներառելու նպատակով»:
Ջերմ վերաբերմունքից և ուշադրությունից շոյված՝ ընտանիքների անդամներն իրենց շնորհակալակությունն են հայտնել ծրագրի կազմակերպիչներին՝ չմոռանալով շնորհավորել մայրաքաղաքի բոլոր բնակիչներին՝ մայրաքաղաքի ծննդյան կապակցությամբ:
«Երևանի ծննդյան առթիվ բոլոր երևանցիներին ցանկանում եմ առողջություն և երջանկություն: Նաև ցանկանում եմ, որպեսզի միշտ հոգ տանեն իրենց հարազատ քաղաքի նկատմամբ, միշտ մաքուր և գեղեցիկ պահեն այն»,- ասել է այցից անակնկալի եկած բնակիչներից մեկը:
Հատկանշական է, որ սոցիալական ծրագրում ընդգրկված են նաև գիտության, մշակույթի գործիչներ, բուժաշխատողներ, վաստակաշատ մանկավարժներ և այլն:
Ճարտարագետ և երգահան Գևորգ Կարապետյանը, ով նույնպես արժանացել է Երևանի քաղաքապետարանի անակնկալին, ծրագրի պատասխանատուներին հայտնեց Երևանի հանդեպ ունեցած իր վերաբերմունքը:
«Սիրով միշտ մասնակցել եմ մեր մայրաքաղաքի ծննդյան տարեդարձի միջոցառումներին և այս տարի ևս անպայման ներկա կլինեմ: Շատ ուրախ կլինեի, եթե բոլոր երևանցիները, մի կողմ դնելով իրենց առօրյա հոգսերը, նույնպես մասնակցեին յուրաքանչյուր տարի անցկացվող քաղաքի հիմնադրման օրվա միջոցառումներին: Սա այն տոներից, որ համախմբում է բոլորիս»:
Հիշեցնենք, որ Երևանի ծննդյան 2799-ամյակի կապակցությամբ այս տարի ծրագրում ընդգրկվել են ճիշտ այդքան թվով ընտանիքներ. նրանց անակնկալներ կմատուցվեն մինչև հոկտեմբերի 11-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular