ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ուղերձը գործընկերներին. ի՞նչ կապ ունի Գեղամյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vesti.am-ը գրում է.

Չնայած առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում աշունը քաղաքական իմաստով դեռևս այնքան էլ չի շտապում թեժանալ՝ չհաշված, իհարկե, որոշ բացառություններ, փաստ է, սակայն, որ այն  ոչ մի կերպ չի կարելի մեռած համարել: Իրականում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք թեպետ կրում են թաքնված բնույթ, սակայն շատ մեծ կարևորություն ունեն մեր երկրի համար. հիմա հիմնական պրոցեսներն ավելի շատ ընթանում են արտաքին դաշտում, քան՝ ներքին, ավելին՝ ներքաղաքական օրակարգն այսօր ձևավորվում է առավելապես արտաքին քաղաքական դաշտում ընթացող պրոցեսների կողմից:

Ինչպես հայտնի է, պետական այցով Հայաստանում է գտնվում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի նախագահ Միլան Շտեխն ԱԺ-ում Հայաստանի պատգամավորների առաջ ունեցած իր ելույթում հայտարարել է, թե չեխ գործարարները Հայատանին շատ տարբեր բաներ ունեն առաջարկելու: Դրանով ըստ էության, նա ակնարկել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության խորացման պարագայում մեր երկրի ունենալիք հնարավոր օգուտների մասին: Ավելին՝ հավաստիացրել է, թե Չեխիան Բաքվին զենք չի վաճառում, քանի որ «Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա»:

Շտեխի խոսքերը, պետք է նկատել, է՛լ ավելի արտահայտիչ են դառնում հատկապես Երևանում, հոկտեմբերի 4-ին մեկնարկած Արևելյան գործընկերության հինգերորդ հանդիպման ֆոնին. այս պարագայում, փաստորեն, պետք է համարել, որ ԱԺ բարձր ամբիոնից բարբառում է ոչ թե Չեխիան, այլ Եվրամիությունը՝ փորձելով Հայաստանին իրեն մատուցել որպես իրական այլընտրանք: Թե որքանով է Շտեխին դա հաջողվել, քննարկման մի փոքր այլ թեմա է, բայց այն, որ հնչած ուղերձները շատ կոնկրետ ուղղվածություն ունեն, կասկածից վեր է:

Սրան գումարած պակաս ուշագրավ չստացվեց նաև ԱԺ-ում տեղի ունեցած քվերակությունը «Ելքի» նախագծի շուրջ. ԵԱՏՄ-ից դուրս գալու կասկածելի նախաձեռնությունը շռնդալից կերպով տապալվեց ու ձայների բացարձակ մեծամասնությամբ ԱԺ-ն դեմ քվեարկեց Փաշինյանի նախաձեռնությանը: Բայց քվեարկությունն առանց անակնկալների չանցավ. Արտաշես Գեղամյանը, որին հազիվ թե հնարավոր լինի մեղադրել արևմտամետության մեջ, պարզվում է, կողմ է քվերակել «Ելքի» նախաձեռնությանը՝ կամա-ակամա իր նպաստը բերելով Փաշինյանի նախաձեռնությանը:

Հարց է առաջանում. Գեղամյանի շփոթմունքն իրո՞ք պատահաբար է եղել, թե՞, այնուամենայնիվ, լավ պլանավորված բնույթ է կրել՝ հաշվի առնելով ինչ-ինչ նյուանսներ: Ու եթե, այնուամենայնիվ, Գեղամյանի սայթաքումն ամենևին էլ պատահական չի եղել, ապա ինչպես պետք է հասկանալ նրա այդ բեմադրված քայլը: Հետևությունն այս պարագայում կարող է միայն մեկը լինել. փորձ է արվում ոմանց հասկացնել, որ  ԵԱՏՄ-ին Հայաստանի հավատարմությունն իր գինն ունի, ու եթե սպասելիքները չարդարացվեն, ապա կարող է տեղի ունենալ անսպասելին:

Որքանո՞վ է այսօր Հայաստանը կարիք զգում ուղերձ հղելու համապատասխան ուղղություններով, քննարկման բոլորովին այլ թեմա է, սակայն այն, որ քաղաքականության մեջ պատահականություններ գործնականում չեն լինում, անհերքելի ճշմարտություն է. մնում է սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը… 

Էռնեստ Ջանփոլադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular