ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեստ. ընտրեք տներից մեկն ու իմացեք՝ ինչ հոգեկան վիճակում եք գտնվում

ՖՈՏՈ

Greatpicture.ru-ն գրում է, որ առաջարկվող թեստը կօգնի վեր հանել, թե ինչ հոգեբանական վիճակում եք գտնվում։ Առանց երկար մտածելու՝ ընտրեք տունը, որը ձեզ ամենից շատն է դուր գալիս, և կարդացեք, թե ինչ է վկայում ընտրությունը ձեր բնավորության մասին։

1. Բաց, ուղիղ, պարզ մարդ եք։ Պատրաստ եք բոլորին ներս թողնել ձեր կյանք, հատկապես՝ բարության ու կարեկցանքի հետևանքով։ Միշտ էներգիա ունեք, ուժ, բարեսիրտ եք, միևնույն ժամանակ՝ պրակտիկ եք, երկնքում չեք սավառնում։ Դա է պատճառը, որ գործնական քայլեր եք ձեռնարկում։

2. Անկեղծ եք, մարդ, ով պատրաստ է սիրտը բացել բոլորի առաջ, կիսվել ուրախությամբ ու տխրությամբ։ Միևնույն ժամանակ՝ հարկավոր է նշել, որ պայքարում եք այս հատկության դեմ, սովորում եք թաքցնել ցավոտ տեղերը։ Տրամադրությունը կարող է դեպրեսիվ լինել. հոգնել եք երազել։ Սիրում եք կենդանիներին, նախընտրում եք ուշադրություն չգրավել։

3. Բավական փակ մարդ եք, խնդիրների մասին պատմում եք հազվադեպ մարդկանց։ Գնահատում եք տան հարմարավետությունը։ Մեծամասամբ բարձր տրամադրություն ունեք, կարողանում եք երազել։ Սիրում եք բնություն, կենդանիներին։ Գերադասում եք չգրավել մարդկանց ուշադրությունը։

4. Բաց, անկեղծ մարդ եք, ով պատրաստ է բոլորի առաջ բացել սիրտը, կիսվել ուրախությամբ ու տխրությամբ։ Գնահատում եք տան հարմարավետությունը, հյուրընկալ եք։ Մեծամասամբ բարձր տրամադրություն ունեք, կարողանում եք երազել, ամեն ինչում գեղեցիկը տեսնել։

5. Բավական փակ մարդ եք, գրեթե ոչ մեկի հետ չեք կիսվում խնդիրներով ու նորություններով։ Այնքան էլ չեք սիրում հյուրերի, հազվադեպ եք մարդկանց ձեր տուն հրավիրում։ Հաճախ եք ձանձրույթ, տխրություն զգում, վաղուց ոչնչի մասին չեք երազում։ Ուժ եք հավաքում բնության գրկում։

6. Բավական հակասական մարդ եք։ Ցանկանում եք շատ ընկերներ ունենալ, ձգտում եք նոր ծանոթություններ հաստատել, միևնույն ժամանակ՝ գերադասում եք չբացվել մյուսների առաջ։ Հյուրընկալ եք, ձեր տանը հարմար է, բայց ոչ ջերմ։ Չեք սիրում բոլորի աչքի առաջ լինել, ձեզ առավել հոգեհարազատ է գորշ կարդինալի կարգավիճակը։

7. Բավական հազվադեպ համադրություն։ Որևէ մեկի հետ չեք կիսվում այն ամենով, ինչ կատարվում է ձեր հոգում։ Միևնույն ժամանակ՝ բաց ու շփվող մարդու տպավորություն եք թողնում։ Վաղուց ոչնչի մասին չեք երազում, բայց կարող եք գնահատել գեղեցիկը։ Չեք ձգտում առաջին պլանում հայտնվել։

8. Անկեղծ եք, բայց հոգին բացում եք միայն ամենամտերիմների առաջ։ Միևնույն ժամանակ՝ փակ չեք մյուսների համար։ Գնահատում եք տան հարմարավետությունը։ Սովորաբար լավ տրամադրություն ունեք, ինչն օգնում է կյանքին թեթև վերաբերվել։ Սիրում եք բնություն, ինչպես նաև՝ հասարակության ուշադրությունը։

9. Բավական փակ մարդ եք, գերադասում եք որևէ մեկին մոտ չթողնել։ Չեք կիսվում խնդիրներով, ամեն ինչ պահում եք ձեր ներսում։ Չեք սիրում հյուրեր ընդունել, չեք գնահատում հարմարավետությունը։ Գերադասում եք չգրավել մարդկանց ուշադրությունը։ Միակ բանը, որ օգնում է ապրել, երազելն է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular