ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր անձնական կյանքն ուղղակիորեն կախված է կառուցվածքի ձևից

ՖՈՏՈ

Fabiosa.com-ը գրում է, որ գենետիկան որոշում է կառուցվածքի ձևը։ Իհա՛րկե, կենսակերպը, սննդակարգը, ֆիզիկական վարժությունները մեծ ազդեցություն են ունենում դրա վրա, սակայն հնարավոր չէ ժխտել, որ ժամանակի ընթացքում կազմվածքը փոխվում է։ Որոշ մասնագետներ պնդում են, որ կառուցվածքի ձևից է կախված, թե ինչպես է իրեն դրսևորում կինը, երբ սիրահարված է։ Ընտրեք կառուցվածքի ձևն ու իմացեք՝ ինչպես է այն կապված անձնական կյանքի հետ։

Տանձ։ Այսպիսի կառուցվածք ունեցող կինը գիտի, թե ինչ է ուզում։ Նրանք ընտրում են լուրջ հարաբերությունները՝ համարելով, որ արկածներն իրենց համար չեն։ Պահանջկոտ են տղամարդկանց նկատմամբ, ուշադիր։ Եթե հավատարմության վերաբերյալ կասկածներ ունեն, վերջ են դնում հարաբերություններին։

Օվալ։ Սովոր են, որ հարաբերություններում ամեն ինչ իրենց ուզածով լինի, փորձում են այնպես անել, որ զուգընկերը հարմարվի իրենց հետ։ Չնայած շատերն են նրանց անկրկնելի համարում, դա ժամանակի հետ անցնում է։ Հարկավոր է մտածել այս ամենի մասին և սկսել գոնե երբեմն զիջումների գնալ, քանի որ սերը մրցարշավ չէ։

 

Գդալ։ Գեղեցիկ կազմվածք ունեն, կանացի են։ Այս կանանց գրավում են «վատ տղաները», նրանք հեշտությամբ սիրախաղ են սկսում այդպիսի տղաների հետ։ Լուրջ հարաբերությունների համար փնտրում են հասուն, բրուտալ տղամարդկանց, քանի որ հստակ գիտեն, թե ինչ են ուզում։

Խնձոր։ Որպես կանոն՝ ամեն ինչ ներդնում են հարաբերություններում և նույնը սպասում զուգընկերոջից։ Շատ են նեղսրտում, երբ դա տեղի չի ունենում։ Չափազանց խանդոտ են, սիրում են ամեն հարցում ղեկավարել զուգընկերոջը։ Եթե չեն ցանկանում միայնակ մնալ, պետք է փորձեն թուլանալ և հարաբերությունները վայելել այնպիսին, ինչպիսին դրանք կան։

Գետնանուշ։ Սիրում են շփվել, ուրախանալ։ Նրանց համար ուրախ է «խելագարների» հետ, այդ պատճառով էլ հազիվ թե ձանձրալի տղամարդու ընտրեն։ Այս կանանց համար հարաբերությունների հաջողությունը կապված է զուգընկերների՝ կյանքից հաճույք ստանալու կարողության հետ։

Ելակ։ Գեղեցիկ մարմին ունեք, ինչն օգնում է հեշտությամբ գրավել յուրաքանչյուրին։ Սակայն ձեզ համար ամենագրավիչը տղամարդու խելքն է։ Այդ պատճառով էլ զուգընկերոջն ընտրում եք՝ բացառապես կրթվածության մակարդակից ելնելով։ Կարծում եք, որ հոգեկան կապը հավերժ է։

 

Ալմաստ։ Այսպիսի կազմվածք ունեցող կինը բաց է։ Սիրում են մարդկանց, հոգ տանում յուրաքանչյուրի մասին։ Այդ պատճառով էլ նախապատվություն չեն տալիս տղամարդու մի տեսակի։ Հավատում են ճակատագրին և սպասում, որ այն «հոգ կտանի» անձնական կյանքի մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular