ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է հանդիպում ունենալ նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

a1plus.am — Հիմնադիր խորհրդարանի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է հանդիպում ունենալ նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ՝ հարցին լուծում տալու նպատակով: Միաժամանակ նա կոչով է հանդես եկել: «Այդ կոչը միայն այդ տղաներին ուղղված չէ, կոչը ասում է, որ ամեն գնով պետք է խուսափել արյունահեղությունից եւ դա իրականացնելու համար ինքը Սեֆիլյանը պատրաստ է ամենաբաձր մակարդակով հանդիպում ունենալ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով երեկ տեսակցել է Ժիրայր Սեֆիլյանին:

Երեկ նա հանդիպել է նաեւ Էրեբունու ՊՊԾ շենքը առավոտյան գրոհած «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ անձանց հետ:

«Այնտեղ գտնվող տղաներն առաջին իսկ րոպեից պահանջել էին Ժիրայր Սեֆիլյանին բերեն այդ զորամաս, բայց ուժային կառույցները դա բացարձակապես մերժել էին: Եթե ուժային կառույցների կողմից հեշտացվի, պարոն Սեֆիլյանը պատրաստ է գնալ հանդիպման»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Նրա խոսքերով՝ իրենք զրկված են ինտերնետից եւ սնունդից:

Ալեք Ենիգոմշյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի զոհվելը շատ է բարդացրել իրավիճակը: «Չնայած ներսում գտնվող տղաների մոտ էլ վիրավորներ կան: Մի ծանր հիվանդ կա՝ Թաթուլ անունով, մյուսն ավելի միջին ծանրության վիրավոր է, անունը չեմ հիշում»,- նշեց Ալեք Ենիգոմշյանը:

Իսկ ինչ վերաբերում է ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանի այն հայտարարությանը, թե միայն ոստիկաններն են տուժել, Ենիգոմշյանը նշեց. «Դա ամբողջությամբ անճիշտ հայտարարություն է»:

Ի դեպ, ուշ գիշերին մեկ պատանդ է ազատ արձակվել, սակայն դա Ժիրայր Սեֆիլյանի կոչը չի եղել,այլ բարի կամքի դրսեւորում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular