ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ի «կրեդոն» կամ ինչո՞ւ է իշխող կուսակցությանն ուժեղ ընդդիմություն հարկավոր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՀՀԿ-ին պետք է ուժեղ ընդդիմություն»: Այս արտահայտությունն այնքան հաճախ է ասվել իշխող կուսակցության ամենատարբեր մակարդակի ներկայացուցիչների կողմից, որ դարձել է մի տեսակ «կրեդո»՝ հավատամք: Այդ խոսքը միշտ հնչում է այն ժամանակ, երբ Հայաստանում ներքաղաքական աշխուժություն է նկատվում: Սովորաբար ներքաղաքական ակտիվությունը մեր երկրում նկատվում է միայն սպասվող ընտրություններից առաջ: Ընդդիմադիր կամ այդպես համարվող կամ իրենց այդպես համարող ուժերը, գործիչները սկսում են նոր կուսակցություններ ստեղծել, նոր դաշինքներ ձևավորել:

Եվ ահա օրերս ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը կրկնել է այդ թևավոր դարձած խոսքը` մասնավորապես նշելով, որ ուժեղ և կազմակերպված ընդդիմության դեպքում իրենց, այսինքն` ՀՀԿ-ի համար, ավելի հեշտ կլինի: Նա այս մասին նշել է ընդդիմադիր դաշտի վերադասավորումների մասին հարցի համատեքստում: Նա չի մանրամասնել, թե ինչ դժվարություններ է կրում ՀՀԿ-ն ուժեղ ընդդիմության բացակայության պարագայում:
Բայց իսկապես անկե՞ղծ են իշխող կուսակցության ներկայացուցիչները, երբ նշում են, թե իրենց պետք է ուժեղ ընդդիմություն: Քաղաքականությունը պայքար է իշխանության համար, ուստի ուժեղ ընդդիմությունը մարտահրավեր է ՀՀԿ-ին, ուժեղ ընդդիմություն ենթադրում է նաև իշխանափոխություն, որից հետո ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն: Մի՞թե ՀՀԿ-ականները կամավոր ցանկանում են զիջել այդ իշխանությունը և դառնալ այդ ուժեղ ընդդիմությունը: Դժվար թե:

Հերթական խորհրդարանական ընտրություններին մնացել է մոտ 1 տարի: Բայց այս մեկի առանձնահատկությունն այն է, որ տեղի է ունենալու խաղի նոր կանոններով: Ըստ նոր սահմանադրության` խորհրդարանի ընտրությամբ ձևավորվելու է նաև ամբողջ գործադիր և դատական իշխանությունը: Այսինքն` քաղաքական ճակատամարտը լինելու է մեկն ու վճռականը: Այլևս որևէ քաղաքական գործիչ չի կարող հույս ունենալ, որ նախագահական ընտրություններում որպես անձ հաղթելով կարող է հետագայում ցրել խորհրդարանը և նոր իշխանություն ձևավորել: Իշխանության ձևավորման հարցն այսուհետ որոշվելու է խորհրդարանում կուսակցական պայքարի միջոցով:

Հարկ է նշել, որ այս նոր իրավիճակում Հայաստանի ընդդիմադիր դաշտն առավել, քան երբևէ ներկա պահին որևէ հույս չի ներշնչում, թե կարող է լուրջ մարտահրավեր նետել իշխող կուսակցությանը: Ավելին` ընդդիմադիր «ճամբարից» որոշ կուսակցություններ արդեն իսկ կոալիցիոն պայմանավորվածություններ են ձեռք բերել ՀՀԿ-ի հետ: Խոսքն, առաջին հերթին, ՀՅԴ-ի մասին է: ՀԱԿ-ն այլևս առաջվանը չէ: ՀՀՇ-ն ՀԱԿ անվանափոխելուց, Լևոն Տեր-Պետրոսյանի` քաղաքական ակտիվ պայքարից դուրս գալուց և ԲՀԿ-ի հետ «սիրախաղից» հետո նախկին «համաժողովրդական շարժումը» մարել է և ՀԱԿ-ի ղեկավարությամբ դժվար թե նորից բռնկվի:

«Ժառանգություն»-ից մնացել են միայն Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը: Առաջնորդի` Րաֆֆի Հովհաննիսյանի գործունեությունը վերջին նախագահական ընտրություններից հետո արդեն դասվում է քաղաքական երգիծանքի ժանրին: ՕԵԿ-ը նույնպես հանրության վստահության կապիտալը մաշելուց հետո որոշեց անվանափոխվել: Տարբեր «էքզոտիկ» անվանումներով ՀԿ-ների և ՕԵԿ-ի միավորումից ծնվել է «Հայկական վերածնունդ» նոր կուսակցությունը, որն առաջիկա ընտրություններում սոսկ փորձելու է պահպանել խորհրդարանում առկա տեղերը: Ի դեպ այդ տրամաբանությամբ են գործում նաև մյուս հիմնական ընդդիմադիր ուժերը: Խնդիր է դրված ոչ թե ռեալ մրցակցել ՀՀԿ-ի հետ և հաղթել նրան, այլ սոսկ պահպանել և, եթե ՀՀԿ-ն թույլ տա, ավելացնել պատգամավորական տեղերը նոր ձևավորվելիք խորհրդարանում: Այս իրավիճակը չափազանց շահեկան է ՀՀԿ-ի համար:

Իհարկե՝ դեռ կա ժամանակ: Մեկ տարին բավական ժամանակ է, որպեսզի փոխվի իրավիճակը: 2008 թ-ի նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ քաղաքական պայքարն այդ աստիճան կսրվի և կհանգեցնի մարտի 1-ի: Բայց ներկա պահին ՀՀԿ-ն լիակատար վերահսկում է ամբողջ քաղաքական դաշտը: Եվ դրա պատճառն այն է, որ չկա ուժեղ ընդդիմություն: Դեռ մեկ տարի առաջ «հրաշալի եռյակը» քիչ էր մնում դառնար «ուժեղ ընդդիմություն», բայց ԲՀԿ առաջնորդի «քաղաքական աքսորը» հօդս ցնդեցրեց բոլոր այդ ակնկալիքները: Այդ «հատուկ գործողությունից» դժվար է եզրակացնել, որ ՀՀԿ-ին պետք է ուժեղ ընդդիմություն:
Նոր սահմանադրությամբ խորհրդարանում պետք է ձևավորվի կայուն մեծամասնություն:

Ուժեղ ընդդիմության պարագայում այդ կայուն մեծամասնությունը շատ դժվար կլինի ապահովել: Դա կարող է անգամ հանգեցնել քաղաքական լուրջ ճգնաժամի, իսկական գլխացավանքի ՀՀԿ-ի համար, վերջին հաշվով կարող է կրկին սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն ստեղծել: Ուստի 2017 թ-ի ընտրություններում ՀՀԿ-ին ամենից քիչ է պետք ուժեղ ընդդիմություն:

Տիգրան Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular