ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հիմնադիր Խորհրդարանի» անդամները պատրաստ են կրակ բացելու

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Հիմնադիր Խորհրդարանի» անդամները չեն պատրաստվում հանձնվել։

Aravot.am-ի հետ զրույցում ՀԽ-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, որը եւս ՊՊԾ շենքի գրավողներից է ու հիմա գտնվում է այդ տարածքում, ասաց. «Այս պահին հարաբերական հանգիստ վիճակ է։ Սպասում ենք, կարծես թե առժամանակ դադարեցրել են գրոհի նախապատրաստումը»։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը։

Այս առնչությամբ էլ Վարուժան Ավետիսյանն ասաց․ «Նրանք եկել էին մեզ հետ բանակցելու, պահեցինք մեզ մոտ՝ մեր անվտանգությունն ապահովելու համար»։ Aravot.am-ի հարցին՝ իսկ եթե իշխանությունը հաշվի չառնի ձեր նշած՝ անվտանգության երաշխիքը՝ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաններին, եւ ուժային գործողությունների գնա, Ավետիսյանն ասաց․«Հաշվի չի առնի, կրակ կարձակի, մենք էլ կրակով կպատասխանենք»։

Aravot.am-ի այն դիտարկմանը՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ասել է ՝ «Հիմնադիր խորհրդարանի» պահանջը՝ Սեֆիլյանին ազատ արձակելու, անհնար է, Վարուժան Ավետիսյանն ասաց․«Դե Քադաֆիի համար էլ էր անհնար, Չաուշեւսկու համար էլ էր անհնար, Յանուկովիչի համար էլ էր անհնար։ Ասում են էլի, կտեսնենք»։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարանն» այսօր հայտարարել է զինված ապստամբության մասին, որի ընթացքում գրավել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՊՊԾ գնդի տարածքը։ Այս տարածքում ներկայումս մեծ թվով ոստիկանական զորքեր կան, տեղում են նաեւ փոստիկանապետեր։ Հանրապետության տարբեր տարածքներում մեքենաներ են խուզարկվում։ Այսօր մեծ թվով մարդկանց են տեղափոխել ոստիկանական բաժիններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝  այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular