ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվս մեկ պատանդ է ազատ արձակվել. զինված խմբի անդամները հանձնվելու մտադրություն չունեն. ՀՀ ոստիկանապետը Էրեբունիում է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այս պահին զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում իրավիճակը հանգիստ է։

Այս մասին ArmLur.am-ին հայտնեց զինված հարձակում իրականացրած խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարան»-ի փոխնախագահ, ՊՊԾ գնդում գտնվող Վարուժան Ավետիսյանը։

– Պարո′ն Ավետիսյան, կասեք՝ այժմ ի՞նչ իրավիճակ է տիրում։

– Ամեն ինչ հանգիստ է, հանգիստ իրավիճակ է տիրում։

– Իսկ հետագա քայլերը որո՞նք են լինելու, մինչև ինչքա՞ն եք պատրաստ այդպես մնալ։

– Եթե մեզ վրա չեն հարձակվում, մենք առավել ևս չենք հարձակվում։

– Բայց ինչքա՞ն ժամանակ դա կարող է շարունակվել։

– Մինչև բոլոր հարցերը լուծում ստանան։

– Բայց այդ հարցում դեռ առաջխաղացում չի նկատվում․ ՀՀԿ-ականները հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ, Սէֆիլյանին ազատ էլ չեն արձակել, հետագա քայլերը որո՞նք են լինելու։

– Մենք հանձնվելու մտդրություն չունենք, երրորդ տարբերակներ են միգուցե հնարավոր, տեսնենք։ Այդ տարբերակների մասին խոսակցություն կա, որի մասին չեմ կարող մանրամասներ հայտնել, բայց չի բացառվում, որ նման բան լինի։

– Իսկ պատանդներն այժմ ի՞նչ վիճակում են։

– Բոլորը քնած են։ Մենք քիչ առաջ ևս մեկ հոգու ազատ ենք արձակել։

– Բայց ինչո՞ւ որոշեցիք ազատ արձակել ևս մեկ ոստիկանի։

– Բարի կամքի դրսևորում, ուղղակի լուծում գտնելու համար․ կոնստրուկտիվ հունի մեջ մտնելու, հույսի արձանագրում։

Հ․ Գ․ Հավելենք, որ քիչ առաջ Էրեբունիում ՊՊԾ գունդ է այցելել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Արդյոք նրան հաջողվել է բանակցել զինված խմբի անդամների հետ, թե ոչ, դեռ պարզ չէ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ զինված խմբի հիմնական պահանջները Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն է։

Նաիրա Հովհաննիսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/557342/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular