ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ. հանգուցյալ Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը մանկապիղծ. Le progres

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ մահացած 81-ամյա Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի անվան շուրջ մեծ սկանդալ է առաջացել Ֆրանսիայում:

Ֆրանսիական leprogres.fr-ն գրում է.

«Այն ժամանակ, երբ Լիոնի թեմը ալեկոծվում է մանկապղծության հերթական դեպքի առնչությամբ, մեկ այլ նմանատիպ դեպք է գրանցվում, այս անգամ Հայկական եկեղեցում, վերջինիս բարձրաստիճան կղերականներից մեկի` արքեպիսկոպոս Դավիթ Սահակյանի հետ կապված, որն իր մահկանացուն կնքեց այս շաբաթ, 81 տարեկան հասակում, Decines տարեցների տանը:

Տուժողը որոշել է խոսել

2013 թ. հուլիսի 22-ին բողոք է ներկայացվել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ, որով վերջինս մեղադրվել է սեքսուալ ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ, որոնք իրականացվել են 1990 թ. Երուսաղեմի Հայկական վանքում, որտեղ պաշտոնավարել է բարձրաստիճան կղերականը: Տուժողը, որ այդ ժամանակ եղել է անչափահաս, 13 տարեկան, հավաստիացնում է, որ հարկադրված օրալ սեքս է կատարել Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանին եւ ենթարկվել է այլ սեռային բռնությունների:

2015 թ. հունվարի 22-ին Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանի դեմ ներկայացվել է մեղադրանք եւ հարուցվել քրեական գործ: 2016 թվականի փետրվարի 22-ին ամբաստանյալ Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանին ներկայացվել է մեղադրական եզրակացություն եւ գործն ուղարկվել քրեական դատարան` մինչեւ 15 տարեկան անչափահաս երեխայի հանդեպ իշխանություն բանեցնելով եւ անօգնական վիճակը շահագործելով սեքսուալ ոտնձգություն իրականացնելու մեղադրանքով: Առաջիկայում սպասվում էր դատավորի որոշումը դատաքննությունը սկսելու վերաբերյալ, սակայն բարձրաստիճան կղերականի մահը կարծես թե կանխարգելեց այս սկանդալի հանրայնացումը: Սակայն տուժողը, որի անունը Հրայր է, որոշել է խոսել այս մասին, ինչը, ինչպես նշում է Հրայրի պաշտպան փաստաբան Բուվիե Մը-Լե-Բերը, պայմանավորված է այն հանգամանքով, որպեսզի հետագայում նմանատիպ դեպքերը կանխվեն ժամանակին:

Տեղի հայ համայնքը տարակուսած է, հատկապես որ բարձրաստիճան եկեղեցականը շատ է ճամփորդել եւ Լիոն է վերադարձել միայն տասը տարի առաջ: Ֆրանսիական պարբերականը չի կարողացել կապ հաստատել Դավիթ արքեպիսկոպոսի փաստաբանի հետ:

Տուժող կողմ ճանաչված Հրայրը, ով ծնունդով Լիբանանից է, 13 տարեկանում, 1990 թ-ին ուղարկվել է Երուսաղեմի Հայկական գիշերօթիկ դպրոցում ուսանելու իր անապահով ընտանիքի կողմից, որպեսզի նաեւ պատսպարվի պատերազմից: Սակայն պաշտպանության փոխարեն նա անցել է դժոխքի միջով: Հրայրը մեղադրել է նաեւ երկու այլ բարձրաստիճան եկեղեցականների Երուսաղեմի հայկական վանքից, որոնց կողմից ենթարկվել է սեքսուալ բռնությունների մինչեւ իր 19 տարեկան դառնալը:

 

Աղբյուրը - Հայկական ժամանակ 

Միայն 2009-ին է երիտասարդը կարողացել հոգե-վերականգնողական բուժումից հետո վերադառնալ նորմալ կյանք եւ 2012-ին սկսել ուսանել հոգեբանություն Թել Ավիվի համալսարանում: Սակայն ամբողջ այս ժամանակահատվածում նա միշտ ցանկություն է ունեցել բարձրաձայնելու այն, ինչի միջով անցել է: Ֆրանսիացի ընկերների միջոցով էլ 2013-ին իր բողոքն է ներկայացրել երեք բարձրաստիճան կղերականների դեմ. Նրանցից մեկը Արմեն Ջունդուրյանն է, որ հայտնաբերվել է Իսրայելում, իսկ երկրորդը գտնվում է Բրազիլիայում, որտեղ հնարավոր է արդար դատաքննություն չիկարանացվի տեղի հովանավորչական գործոնների ադեցությամբ»:

Այս մասին գրել է նաեւ Ֆրանսիայում լույս տեսնող «Նոր Յառաջը» եւ «Արեւելքը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular