Վլադիմիր Գասպարյանն այցելել է դեպքի վայր
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Սասնա Ծռեր» խմբավորման կողմից գրավված ոստիկանության Պարեկապահակային գնդում գիշերը խաղաղ է անցել` ոստիկանությունը գործողությունների չի դիմել, չնայած նախորդ օրը մեծաթիվ ուժեր էր կուտակել բազայի մոտ:
Քիչ առաջ դեպքի վայր են ժամանել Ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանը և ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Վերջիններս ՊՊԾ գնդի մատույցներում զրուցել են միմյանց հետ, ծանոթացել առկա իրավիճակին: Նրանց և խմբավորման անդամների միջև դեպքի վայրում բանակցություններ չեն եղել:
Վերջիններս կրկին հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին և պարզաբանել իրենց առաջիկա գործողությունները:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի