Վաղինակ Շուշանյանին ոստիկանները ծեծել են, նա հիվանդանոցում է․ փաստաբան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ9 ժամ ոստիկանության ներքին զորամասում գտնվելուց հետո ազատ է արձակվել ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Նա հայտնեց, որ այդ ընթացքում 4 ժամ խոչընդոտել են իր փաստաբանական գործունեությանը և այդպես էլ չեն թողել ներս մտնել։
«Նա ծեծվել է ոստիկանների կողմից ոստիկանական զորքերի բաժնում, հիմա Էրեբունի հիվանդանոցում ենք», – հայտնեց նա, հավելելով, որ Վաղինակը հետազոտություն է անցնում։