ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեքսուալ խաղեր մեծերի համար...երբ գլխակորույս տրվում ես կրքերին.. 21 + ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդիկ մեծանում են, բայց չեն հրաժարվում խաղերից: Խոսքը ‹‹մեծական›› խաղերի մասին է: Ժամանակի ընթացքում սեքսը գուցե դառնա ձանձրալի, նույնիսկ եթե սերը չի մարել: Իսկ տղամարդու կյանքում սեքսը, թերևս, ոչ գլխավոր, բայց հիմնական տեղերից մեկն է զբաղեցնում: Տղամարդու համար ոչ միայն կարևոր է սեքսի քանակը, այլև որակը, զանազանությունը, կիրքը, անակնկալները: Խելացի կանայք այս խնդրի լուծումը գտել են. նրանք միևնույն ‹‹ուտեստը›› մատուցում են տարատեսակ համեմունքներով և ջերմաստիճանով: Ահա այստեղ օգնության է հասնում հարուստ երևակայությունը, որը կիրառվում է սեքսուալ խաղերում:

Բուժքույր և հիվանդ



Վերադարձեք մանկություն եւ հիշեք ‹‹բժիշկ-բժիշկ›› խաղը: Տղամարդը հանդես է գալիս հիվանդի դերում, կինը՝ բուժքրոջ: Կերպարը ստանալու համար պետք է հագնել սպիտակ խալաթ, երկար զուգագուլպաներ, սպիտակ գլխարկ` կարմիր խաչով, և ունենալ բժշկական մի քանի պարագա: Հիվանդին ընդունեք սիրով, լսեք սրտի աշխատանքը, չափեք ճնշումը, ստուգեք որոշ օրգանների աշխատանքը, կամակորության դեպքում սպառնացեք ներարկում կատարել: Հոգատար մերսումներն ու նրան բուժելու ցանկությունը ցույց կտան հետագա զարգացումները:

Տնօրեն և քարտուղարուհի


Սա ամենագրգռիչ խաղերից մեկն է հատկապես տղամարդկանց համար: Խիստ դասական ոճով հագնված տղամարդը գերզբաղված է աշխատանքով, երբ ներս է մտնում քարտուղարուհին` կարճ կիսաշրջազգեստով, թղթապանակը ձեռքին: Տնօրենի մտքով ամեն ինչ կարող է անցնել: Օրինակ, նա կցանկանա քարտուղարուհուն նստեցնել իր գիրկը` նոր պայմանագրի մանրամասները քննարկելու… Երբ զգացմունքներն այլևս անկառավարելի են դառնում, տնօրենի սեղանին էլ կարելի է իրականացնել ամենը:


Հանցագործ և ոստիկան

 

Այս տարբերակն ընտրելիս պատրաստ եղեք կոպիտ շոյանքներին: Կիսամութ սենյակում հանցագործ տղամարդը նստած է շղթայված ձեռքերով: Ոստիկանը սկսում է նյարդայնացնել նրան և կեղտոտ մեկնաբանություններ անել նրա հասցեին, հետո հանդգնորեն նստում է գիրկն ու սկսում շոյանքները` վստահ լինելով, որ անպատիժ է մնալու: Հանցագործն աննկատ վերցնում է բանալին, քանդում շղթան ու ‹‹պատժում›› ոստիկանին:


Նկարիչ և բնորդուհի

Ստեղծեք արվեստով լի միջավայր` երաժշտություն, կտավ, ներկեր: Բնորդուհին կիսամերկ է, և նրանք զրուցում են: Նկարիչը սկսում է գովերգել բնորդուհու բարեմասնություններն ու առաջարկում հենց մարմնի վրա ստեղծել կտավը: Կինը սիրով համաձայնում է, իսկ նկարիչը վրձնով ներկում նրա մարմնի որոշ հատվածներ, ապա վրձինը փոխարինում մատներով: Զգացմունքային սեքսի շարունակությունը կարող է տեղափոխվել լոգարան:


Դասախոս և ուսանողուհի


Սա ամենատարածված դերային խաղերից է, որը կարելի է նաև հակառակ տարբերակով խաղալ: Դասախոսը պահանջում է հարցի լիարժեք պատասխան, սակայն ուսանողուհին երկիմաստ պատասխանների է դիմում` բորբոքելով վերջինիս երևակայությունը: Հատուկ հագուստ չի պահանջվում, սակայն ցուցափայտը, գրատախտակը տեղին կլինեն միջավայր ստեղծելու համար: Բացի այդ, ցուցափայտը կարող է այլ նպատակներով էլ օգտագործվել:
SPA սրահ
Կիսամութ սենյակ, մոմեր, հոտավետ խեժեր և ռոմանտիկ երաժշտություն:
ձեր ընտրյալը պատրաստ սպասում է մերսողին՝ ձեզ, իսկ դուք ներս եք մնում թեթև խալաթով ու բացատրում, որ սրահը անակնկալ է պատրաստել հավատարիմ հաճախորդին, և մերսումը խելահեղ է լինելու, խոսքը կրծքերով մերսման մասին է, որի տարբերակներն, ի դեպ, կարող եք գտնել համացանցում: Այս խաղը հարմար է հատկապես զգացմունքային մարդկանց: Նախերգանքը պետք է երկար լինի` համբույրներով, շոյանքներով, մերսմամբ, իսկ ավարտին, իհարկե, փառահեղ սեքս:


Տանտեր և մաքրուհի


Մաքրուհու կերպար ստանալը հեշտ է ու շատ սեքսուալ: Նա տնային գործերն այնպես զգացմունքային է անում, որ գրավում է տանտիրոջ ուշադրությունը: Բծախնդիր տղամարդը պահանջում է մաքրել նաև կահույքի վերին հատվածում դրված ծաղկամանները: Մինչ մաքրուհին գործ կանի, տանտերը կսկսի համբույրներով պատել նրա կիսամերկ ոտքերը: Այս տարբերակը լավ է այնքանով, որ հնարավոր է սեքսով զբաղվել տան յուրաքանչյուր անկյունում:


Խաղի կանոնները. Մինչ խաղին անցնելը սցենարի հիմնական կառուցվածքը քննարկեք զուգընկերոջ հետ, մանրամասները թողեք երևակայությանը. հաճելի անակնկալները նույնպես տեղին են:

Շատ կարևոր են նաև հագուստն ու աքսեսուարները: Միշտ պատրաստ եղեք նախաձեռնել կամ արագ արձագանքել սիրելիի նախաձեռնությանը: Օգնեք զուգընկերոջը կերպար մարմնավորելու հարցում, հաղթահարեք բարդույթները: Խաղն արագ մի՛ ավարտեք, վայելեք ընթացքը, որը միշտ հետաքրքիր է, ստեղծագործ ու ազատ եղեք: Դերային խաղերում կարևոր է չափի զգացողությունը. ցավը պետք է լինի մեղմ, իսկ սերն ու քնքշանքը` շատ: Խաղից հետո կարող եք քննարկել մանրամասները, դա կօգնի հաջորդ անգամ այն ավելի հաճելի դարձնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular