ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի Վ. Գ․ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը սահմանել է բարձր նշաձող. Արման Վարդանյան (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին Երևանում էր գտնվում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, ով դարձավ Ռուսաստանի Վ. Գ․ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ: Խորհրդի նախագահ Արման Վարդանյանի խոսքով՝ համալսարանի երևայան մասնաճյուղն իր նորանշանակ ղեկավարի՝ Խաչիկ Գալստյանի գլխավորությամբ նոր որակ է հաղորդելու այս բուհում մատուցվող կրթությանը. «Քանի որ Հայաստանում սովորող ուսանողներն ունենում են աշխատաշուկայում կայանալու խնդիր ինչպես մասնագիտական, այնպես էլ  բարձր աշխատավարձ ստանալու հարցում, ոստի ես, ստանձնելով համալսարանի հոգաբարձուների խորհդի պարտականությունները, ԲՈւՀ-ի ղեկավարության հետ միասին անելու եմ ամենը՝ սահմանելու համար բարձր նշաձող, որպեսզի այստեղ սովորող ուսանողները ստանան բարձրակարգ կրթություն»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ ԲՈւՀ-ում դասավանդելու է պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմ, ինչի շնորհիվ ուսանողները կստանան մրցունակ մասնագիտացում և գիտելիքներ:

Արման Վարդանյանի բնորոշմամբ՝ այս ԲՈւՀ-ը գալիս է լրացնելու այն բացը, որն առկա է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում. «Մենք տեսնում ենք, որ երիտասարդները ԲՈւՀ-ն ավարտելուց հետո չեն աշխատում այն մասնագիտությամբ, որը ստացել են, և այդ բացը լրացնելու համար մենք նախաձեռնելու ենք կոնֆերանսների շարք: Բաց ենք  բոլոր կրթական հաստատությունների համար: Պատրաստ ենք համատեղ մշակել և կյանքի կոչել այնպիսի կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան շրջանավարտին ԲՈւՀ-ն ավարտելուց հետո աշխատել իրենց մասնագիտությամբ ինչպես ԵՏՄ շրջանակներում, այնպես էլ ողջ աշխարհում»

Կարևորելով Իոսիֆ Կոբզոնի այցը Վ. Գ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ, Արման Վարդանյանը շեշտեց, որ լեգենդար արտիստի այցը փաստեց այն, որ նա նույնպես անելու է ամեն բան, որպեսզի այս ԲՈւՀ-ի շրջանավարտները կարողանան ստանալ որակյալ գիտելիքներ. «ԲՈւՀ-ի հոգաբարձուների խորհրդի առաջին պատվավոր անդամի կոչումը շնորհվեց Իոսիֆ Կոբզոնին: Պետք է նշեմ, որ այս պահին ընթանում են խորհրդատվական հանդիպումներ, ԲՈւՀ-ի խորհրդի անդամների թեկնածությունները շատ են, և մենք պետք է ընտրենք այն մարդկանց, ովքեր թե՛ իրենց գիտելիքները,  թե՛ կապերն ու ունեցած ողջ ռեսուրսը կկարողանան ներդնել ԲՈւՀ-ի զարգացման և բարձր վարկանիշի համար»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում. 

Աղավնի Սուքիասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular