ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի են ձգտում աղջիկները՝ ըստ կենդանակերպի նշանի

ՖՈՏՈ

Խոյ։ Խոյերի համար կյանքի իմաստը կյանքի իմաստի որոնումն է։ Որքան էլ պարադոքսալ հնչի, Խոյերը մշտապես որոնումների մեջ են։ Խնդիրն այն է, որ նրանք շատ արագ են գտնում իրենց կոչումը, կայծակնային արագությամբ հասնում իրենց ուզածին՝ նպատակասլացության և ներքին ուժի շնորհիվ։ Այս ամենն այնքան արագ է տեղի ունենում, որ Խոյերը չեն հասցնում ուշքի գալ. իմաստ կար, բայց արդեն չկա։ Նրանք ստիպված են լինում ամեն ինչ նորից սկսել։

Ցուլ։ Դեռ վաղ հասակից գիտեն, թե ինչ են ուզում կյանքից։ Ընտրությունն այնքան էլ մեծ չէ, բայց չափազանց դժվար է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ կանգնում են կես ճանապարհին՝ նվիրել իրենց ընտանիքի՞ն, թե՞ մեծ հաջողությունների հասնել կարիերայում։ Անձնական ազատությունը, անխոս, կարևոր է, բայց նրանք չեն կարող պատկերացնել սեփական կյանքն առանց ընտանեկան հարմարավետության, մարդկանց, ովքեր կունենան իրենց կարիքը։   

Երկվորյակներ։ Երկվորյակների համար բավական բարդ է իմաստ գտնելը, քանի որ չափազանց փոփոխական են։ Կարիք ունեն մարդկանց, ովքեր իրականություն կդարձնեն իրենց ցանկություններն ու նպատակները։ Նրանց հարկավոր է իրենց կողքին սիրող, հավատարիմ մարդիկ ունենալ։ Միևնույն ժամանակ՝ Երկվորյակները կարծում են, թե աշխարհը ոչ մի կերպ չի կարող գոյություն ունենալ առանց իրենց օգնության ու աջակցության։

Խեցգետին։ Խեցգետինների կյանքի իմաստն այն է, որ մտերիմները երջանիկ լինեն։ Նրանք ձգտում են ընտանեկան ներդաշնակության։ Գիտեն, որ երջանկությունն ուղղակիորեն կախված է հարմարավետ պայմաններից։ Նրանք պատրաստ են շատ գումար աշխատել, եթե այդ մասին խնդրի սիրելին։ Միայնությունը վտանգավոր է կենդանակերպի այս նշանի համար։

Առյուծ։ Առյուծների համար կյանքի իմաստը կառուցվում է աստիճանաբար՝ անձնական աճ, հասարակական ճանաչում, անձնական կյանք։ Առյուծների կյանքի իմաստը նորի անվերջանալի որոնումն է։ Նրանց համար իսկապես կարևոր է գտնել ճշմարտություն և գործունեության ոլորտներ՝ երջանիկ ապագայի համար։ Չեն ձգտում երեխաներ ունենալ, քանի դեռ նրանց համար լավագույն կյանք չեն պատրաստել։
Կույս։ Ողջ կյանքում իդեալ են փնտրում։ Ամենը, ինչ շրջապատում է կենդանակերպի այս նշանին, պետք է իդեալական լինի՝ անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է աշխատանքի՞ն, հետաքրքրությա՞նը, թե՞ այլ հարցի։ Իդեալականի ձգտումը հաճախ է մթագնում տրամաբանական մտածողությունը և ռացիոնալ մոտեցումը։ Երբ հասկանում են, որ կատարելությունը սահմաններ չունի, ողջ գլխով խորասուզվում են աշխատանքի մեջ։

Կշեռք։ Պայքարում են արդարության համար։ Կարծում են, որ իրենց առաքելությունը աշխարհը ստից ու անօրինությունից ազատելն է։ Սակայն կյանքը հաճախ է կոտրում նրանց խոցելի երազանքները։ Այդ դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուժ են ստանում լավատեսությունից, հավատից դեպի լավը, մտերիմներին աջակցելուց։ Ուժ հավաքելուց հետո Կշեռքը կրկին պայքարի մեջ է մտնում անարդարության դեմ՝ փորձելով այս աշխարհն ավելի մաքուր ու լուսավոր դարձնել։ Սովոր չեն հանձնվել։

Կարիճ։ Ապրում են իրենց նպատակներով ու ցանկություններով։ Նրանց համար գլխավորը ցանկալիին հասնելն է ցանկացած գնով։ Կենդանակերպի այս նշանի կյանքի իմաստը սեփական երջանկությունն է։
Աղեղնավոր։ Աղեղնավորներն ապրում են պահով՝ հիմա, այստեղ։ Ամեն օրը նոր կյանք է։ Այսօր նրանք հետաքրքրված են մի բանով, վաղը կարող են իրենց համար այլ, նախորդին հակադիր զբաղմունք գտնել։ Նրանց կյանքի իմաստը հետաքրքիր իրադարձությունների, նոր էմոցիաների ու հաճելի պահերի փնտրտուքն է։

Այծեղջյուր։ Նրանք դեռ վաղ հասակից մտածում են այն մասին, որ հարկավոր է հասարակության մեջ բարձր դիրք զբաղեցնել, ինչը, ըստ էության, ստացվում է։ Նպատակասլացությունը, համառությունն օգնում են կենդանակերպի այս նշանին հաջողության ու ճանաչման հասնել։ Կարողանում են ազատվել այն ամենից, ինչն իրենց խանգարում է կյանքի ճանապարհին։

Ջրհոս։ Տարբեր առաջնահերթություններ են ունենում։ Կարևորն այն է, որ նպատակը, որին հասել են, օգնի գտնել իրենց։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների կյանքի իմաստն ինքնաիրացումն է։ Դեմ չեն պայքարի մեջ մտնել արդարության համար և պաշտպանել մյուսների իրավունքները, հատկապես, երբ խոսքը մտերիմների մասին է։ Նրանց համար շատ կարևոր է կողքին ունենալ մարդիկ, ովքեր մտածում են իրենց նման, ովքեր պատրաստ են իրենց հետ գնալ աշխարհի ծայրը։ Ուզում են, որ մարդու անձնական ազատությունն անձեռնմխելի լինի։
Ձկներ։ Ամենազգայուն, բաց և մարդկանց ազդեցությանը ենթարկվող մարդիկ են։ Նրանց համար չկա ավելի կարևոր բան, քան մտերիմների հոգատարությունը։ Նրանց հակացուցված է միայնությունը։ Գործնական, ռոմանտիկ և ընկերական հարաբերությունները նրանց համար տարերք են. այդ դեպքում նրանք իրենց երջանիկ ու պահանջված են զգում։ Ձկները խաղաղություն, երջանկություն ու ուրախություն են ցանկանում ամբողջ աշխարհին, այդ պատճառով էլ փորձում են իրենց շուրջ ներդաշնակ ու սիրով լի մթնոլորտ ստեղծել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular