ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Ձեր կենդանակերպի նշանին հոկտեմբեր ամսին

ՖՈՏՈ

Աստղաբանները խորհուրդ են տալիս կենդանակերպի բոլոր նշաններին, առանց բացառության, հետևել իրենց մարմնի և հոգու առողջությանը: Ինտուիցիան կաշխատի ամբողջ ուժով: Հոկտեմբերին արժե ուշադրություն դարձնել ամեն մանրուքի վրա և երջանկությունից գլուխը չկորցնել: Սա ընդհանուր առմամբ, իսկ հիմա ամեն կենդանակերպի համար առանձին-առանձին:

Խոյ

Հոկտեմբերը կլինի այն ամիսը, երբ հարկավոր կլինի ամեն ինչ դասավորել դարակներով: Եվ դա վերաբերում է ամեն ինչին՝ օրագրից մինչև զգացմունք: Խոյերին աստղերը հուշում են լինել առավել կազմակերպված, թույլ չտալ ավելորդ ծախսեր, հետաձգել լուրջ գնումները: Անձնական կյանքում նույնպես պետք է վերցնել եթե ոչ երկարատև դադար, ապա ոչ մեծ կանգառ: Օգտակար կլինի մեդիտացիան և յոգայով զբաղվելը: Դրանք կօգնեն կենտրոնանալ գլխավորի վրա:

Ցուլ

Այս կենդանակերպի նշանը կարող է հանգիստ շունչ քաշել՝ հոկտեմբերը կլինի քաղցր և առավելագույնս հանգիստ: Կարելի է մոռանալ աշնանային մելամաղձության մասին: Ցլերին դա հաստատ չի սպառնում: Ավելորդ չի լինի կյանքին ավելացնել վառ գույներ՝ փոխել սանրվածքը, գնել նոր, վառ իրեր: Հարաբերություններում Ցլերին կրկին ոչինչ չի սպառնում: Ժամանակն է գնալ մոտակա բար կամ ակումբ և ձեռք բերել նոր ծանոթություններ:

Երկվորյակ

Հոկտեմբերը երկվորյակներին հնարավորություն է տալիս ամբողջովին փոխել կյանքը: Եվ առաջին հերթին դա վերաբերում է աշխատավայրի փոփոխությանը: Այս ամսին շահեկան կլինի փնտրել նոր, ավելի բարձր վարձատրվող աշխատանք: Միայն երկվորյակների ակտիվությունից է կախված իրենց հաջողությունը: Աբողջ ուժերը պետք է նետել մասնագիտական աճի վրա: Անձնական կյանքը կարող է սպասել: Հոկտեմբերին խորհուրդ չի տրվում ունենալ լուրջ սիրավեպեր: Ավելի լավ է կենտրոնանալ կարիերայի վրա:

Խեցգետին

Ժամանակն է դուրս գալ սեփական խեցուց և ցուցադրել քեզ աշխարհին: Հոկտեմբերը խրախուսում է մի կողմ թողնել ավելորդ համեստությունը և անցնել կտրուկ և որոշիչ քայլերի: Եթե պետք է աշխատավարձի ավելացում՝ ապա պետք է գնալ ղեկավարի մոտ: Եվ չմտածել դիվանագիտության մասին: Անվրդովությունը կօգնի անձնական կյանքում: Միայնակ խեցգետինները պետք է գործի դնեն հնարամտությունը: Ամենախիզախները ձեռք կբերեն անձնական կյանքում այդքան սպասված երջանկությունը:

Առյուծ

Ալեկոծությունների և փոփոխությունների ժամանակն է: Ընդորում ոչ միշտ դեպի լավ կողմ: Առյուծներին ուշիուշով կհետևեն, կորսան յուրաքանչյուր նրանց բառ: Պետք է ծայրահեղ զգույշ արտահայտեք ձեր կարծիքը, որովհետև այն կարող են հեշտությամբ խեղաթյուրել: Հարաբերություններում նույնպես պետք է զգուշություն ցուցաբերել: Հոկտեմբերին կարող է ռոմանտիկ ծանոթություն ունենաք, սակայն այն պետք չէ լուրջ ընդունել: Այն կդառնա միայն հաճելի հիշողություն:

Կույս

Այս կենդանակերպի նշանը գլխով կխրվի աշխարհիկ կյանքի մեջ: Եկել է այդքան սպասված մինչ առավոտ նշվող երեկույթների, հաճելի հանդիպումների և հետաքրքիր ծանոթությունների ժամանակաշրջանը: Հոկտեմբերը թեթև ամիս կլինի: Աշխատանքում հնարավոր է պաշտոնի բարձրացում: Պետք չէ հրաժարվել տարբեր միջոցառումների հրավերքից: Դրանցից մեկում շատ հնարավոր է հանդիպում երկրորդ կեսի հետ:

Շարունակությունն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular