ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանանց 18 «անկողնային» բողոքները

ՖՈՏՈ

Հոլանդացի հետազոտողների մի խումբ բացահայտել է ամենահաճախակի հնչած «անկողնային» բողոքները, որոնք ներկայացրել են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հարցումներին պատասխանել են տարբեր տարիքի և սոցիալական խավի պատկանող կանայք: Պետք է նշել, սակայն, որ այստեղ նշված կետերից որևէ մեկը կոնկրետ անձնավորության դեպքում կարող  է  ամենևին «սխալ» չլինել: Հիշե'նք իմաստուն աֆորիզմը` «Ոսկե կանոնն ասում է, որ ոսկի կանոններ չկան»:

Կանանց 18 «անկողնային» բողոքները (18+)1.  Դու շատ արագ ես «վերջացնում»:

Կանանց մեծամասնությունը համոզված է, որ սրա պատճառը բացառապես տղամարդկային եսասիրությունն է: Նրանք մտածում են, որ դու կարող էիր դիմանալ ևս մի կես ժամ: Պարզապես չուզեցիր, որովհետև մտածում էիր միայն քո մասին:

2.  Դու շատ ուշ ես «վերջացնում»:

Այս դեպքում էլ կինը մտածում է, որ իր մարմինը քեզ չի գրգռում: Բացի այդ էլ` նա արդեն հոգնել է:

3.  Դու անընդհատ լռում ես:

Ինչպես նշում է հին ասացվածքը` «Տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինն` ականջներով»: Եվ այդ ականջներով նա ցանկանում է լսել նուրբ խոսքեր կամ գոնե տնքոցներ, որոնք վկայում են տղամարդու կրքի ուժգնությունը:
 

4.  Դու շատ բարձր ես գոռում:

Բոլոր հարցված կանանցից  այս բողոքը ներկայացրել է միայն մեկ կին, սակայն արել է դա շատ ակտիվորեն: Զգացմունքերի բուռն արտահայտումը հրաշալի է, այնուամենայնիվ հիշիր, որ դու ստադիոնում չես:

5. Դու զբաղվում ես սեքսով առանց գուլպաներդ հանելու:
 
Թե ինչու  են կանայք այդպես նեղվում մերկ տղամարդու տեսքից, ով չի հանել գուլպաները, դժվար է ասել: Հասկանալ դա անկարելի է, դա կարելի է հիշել…

6.  Դու շատ արագ ես հանվում:

Ամենից շատ կանայք չեն սիրում հայտնվել հիմար իրավիճակում: Եթե կինը դեռ մուշտակի ու երկարաճիտ կոշիկների մեջ է, իսկ քեզ վրա ոչինչ արդեն չկա, երկուսդ էլ հայտնվում եք, մեղմ ասած, «անկապ» իրավիճակում:

7. Ամենասպասված պահին դու ընդհատում ես նրան ու հարցնում.

«Իսկ դու արդեն հանգստացե՞լ ես»:   Առանց մեկնաբանությունների:

8.  Դու միացած ես թողնում լույսը:

Շատ ուժեղ լույսը ննջարանը վերածում է վիրահատական սենյակի: Բացի այդ կինը չի կարողանա լիարժեքորեն կենտրոնանալ գործընթացի վրա, քանի որ ստիպված կլինի անվերջ մտածել` արդյոք բավականաչափ սեքսուալ տեսք ունի, թե ոչ:

9. Դու լոգանք չես ընդունում սեքսից առաջ:

Էռնեստ Հեմինգուեյը մի ագամ ասել է` «Տղամարդուց պետք է տղամարդու հոտ գա»: Բայց կանայք այս մտքին համաձայն չեն: Նրանք, իհարկե, չեն սպասում, որ տղամարդուց մանուշակի բուրմունք տարածվի, բայց կյանքի «դառը իրականությունը նրանց  ամենևին չի գրգռում:

10. Դու անմիջապես վազում ես բաղնիք:

Կանայք նման են փիսիկների: Նրանք սիրում են քսմսվել սիրելի տղամարդուն, որպեսզի նրա վրա թողնեն իրենց հոտը: Իսկ երբ դու այդքան ակնառու շտապում ես ազատվել այդ հոտից, սիրածդ էակն իրեն վիրավորված է զգում:

11.  Դու անմիջապես շուռ ես գալիս և քնում:

Մեծագույն վիրավորանք: Սա, թերևս, ամենավատ բանն է, որ կարող ես անել: Եթե անգամ նախորդ օրը աշխատել ես կինչև շնչասպառ լինելը, գրել ես թեկնածուականդ կամ սահմանել մի նոր ռեկորդ որևէ սպորտաձևում, դա արդարացում չէ: Կնոջ կարծիքով դու պետք է նրբորեն շոյես իրեն սեքսից հետո: Հակառակ դեպքում ինչու  ես ընդհանրապես պառկել իր հետ:

12. Դու չես սափրվում:

Քանի որ մորուք կանանց վրա աճում է միայն շատ հազվադեպ դեպքերում, դու երբեք չես կարող պատկերացնել, թե ինչ «տանջանք» կարող է պատճառել երկու օրվա «անմեղ թրաշը»: Փորձիր, օրինակ, քիթդ քսել ընկերոջդ չսափրված դեմքին… Դա քեզ հաստատ դուր չի գա:

13. Դու կատակում ես սեքսի ժամանակ:

Ծիծաղը սեքսի թշնամին է: Զվարճանալը և սրամտություններով փայլելը անկողնում հակացուցված են: 

14. Դու ընդհանրապես սեքսով չես զբաղվում առավոտյան:

Ինչպես պարզվել է` առավոտյան սեքսը նման է անչափ սիրելի սերով սուրճի սերն ընպելուն: Բարեբախտաբար կանանցից շատերին հաջողվում է ապրել այդ անկրկնելի հաճույքը:

15.  Քո եղունգները չափազանց երկար են:
Ասում են` տղամարդն իմպոտենտ չէ, քանի դեռ ունի իր մատներից որևէ մեկը: Բայց երբ այդ մատի վրա աճում է երկար, ջարդոտված, տեղը տեղին կողտոտված եղունգ, սեռական կյանքիդ վրա կարող ես վստահորեն խաչ քաշել:

16. Դու անընդհատ ասում ես նրան` ինչ անել:

Իրականում դու սերժանտ չես, նա էլ նորակոչիկների դասակից չէ: Ուստի հրամանները`
«Պառկիր», «Զգաստ»,  «Աջ դարձ - ձախ դարձ» տեղին են զինվորական շարահրապարակում, իսկ անկողնում հնչում են որպես հիմար արտահայտություններ:

17. Դու ստիպում ես նրան անել այս կամ այն բանը:

Պետք չէ նրան ստիպել, բռնի կերպով պահանջել որևէ բան: Ավելի լավ է` ուզածիդ հասնես նրբորեն, թեկուզև դրդես դրան սեփական օրինակով:

18. Դու չես մտածում նրա պաշտպանվածության մասին:

Սա շատ կարևոր հարց է, և դու պետք հաշվի առնես հնարավոր հետևանքները: Ուստի մի մոռացիր անխօրոք անպայման գնել պահպանակ և մտածել նրա պաշտպանվածության մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular