ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում նշում են Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Ուկրաինայի հայկական խոշոր համայնքներում այսօր տոնական միջոցառումներ են տեղի ունեցել։

Ուկրաինայի Դոնեցկի մարզի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը նշել է, որ վերջին տարիներին հայկական սփյուռքը շատ մեծ դեր ունի ազգային ավանդույթների պահպանման հարցում։ 

Հայկական սփյուքի համար ամենակարևոր օրերից մեկը Հայաստանի անկախության օրն է։

«Այդ օրը Ուկրաինայի հայերը տոնական միջոցառումներ են կազմակերպում և մեծ շուքով նշում են այն»,-այս մասին AnalitikaUA.net-ին հայտնել է Ռուբեն Մակարյանը։ 

Ինչպես հայտնում է Ուկրաինայի հայերի միության մամլո ծառայությունը, Հայաստանի անկախությանը նվիրված միշոցառումների ծրագիրը բազմազան է։ Այս տարի, սեպտեմբերի 21-ից 24-ը, նախատեսվում է Հայաստանի երիտասարդ աստղերի մասնակցությամբ փոքր համերգային շրջագայություն կազմակերպել Պոլտավայում, Կիևում, Խարկովում, Կրապիվնիցկում։  

Տոնական միջցառումները կազմակերպել են Խարկովի, Պոլտավայի, Կիևի հայկական համայնքները։ 

Իսկ այսօր Ուկրաինայի հայկական դեսպանության կողմից Կիևում հանդիսավոր ընդունելություն տեղի կունենա, որին մասնակցելու են իշխանության և հոգևոր դասի ներկայացուցիչներ, տարբեր երկրների դեսպաններ, հասարակական և քաղաքական գործիչներ, մտավորականներ։ 

Ուկրաինայի Զապորոժյե քաղաքի հայկական համայնքի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին Շևչենկոյի անվան զապորոժյան համերգային սրահում Հայաստանի Պարոնյանի անվան պետական թատրոնի դերասանների մասնակցությամբ ներկայացում տեղի կունենա։ Ելույթ կունենան նաև դերասան Վիգեն Ստեփանյանը և երգիչ, դերասան Արամոն։ 

Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարդները Անկախության օրը նշել են հայկական եկեղեցում և քաղաքի մշակութային կենտրոնում։ Համերգային ծրագրից բացի, միջոցառումն ընդգրկել է  ֆլեշմոբ, բարեգործական տոնավաճառ, լուսանկարների ցուցադրություն, ինչպես նաև հայկական խոհանոցի ուտելիքների ցուցադրություն և համտեսում։ 

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ , միակ միությունն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր հայկական կազմակերպությունները և հայ համայնքները։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular