ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները

ՖՈՏՈ

Խոյ

Զոդիակալ համաստեղությունը առատաձեռն է գտնվել այս նշանի թե տղամարդկանց, թե կանանց նկատմամբ։ Կանայք կարող են ակնկալել առնվազն 78, իսկ տղամարդիկ՝ 79 տարի։ Խոյի առողջության հիմնական պատուհասը մնում է սթրեսը, որն առաջացնում է անքնություն, միգրեն, սրտանոթային հիվանդություններ։
Խորհուրդ՝ փիլիսոփայորեն մոտեցեք կյանքին։ Դա կազատի գլուխը ծանր մտքերից, ճերմակ մազերից և կերկարացնի Ձեր կյանքը։

Ցուլ

Ասռղերը բոլոր Ցուլերին երկարատև կյանք են խոստանում։ Կանայք ունեն իրենց 80-րդ հոբելյանը դիմավորելու բոլոր շանսերն, իսկ տղամարդիկ՝ անցնելով այդ շեմը, կյանքից կհեռանան 82 մոտ։ Սակայն ճարպակալմանը, միզասեռական համակարգի և հոդերի հիվանդություններին հակված Ցուլերը կարող են կրճատել ի վերուստ տրված տարիները։
Խորհուրդ՝ պատշաճ ուշադրություն դարձրեք Ձեր առողջության խոցելի հատվածներին և այն 100 տարի կծառայի Ձեզ։

Երկվորյակներ

Կյանքի միջին տևողությունը տղամարդկանց մոտ 78 տարի է, կանանց՝ 85։ Երկվորյակները հակված են տրվելու իրենց կյանքի իմաստը գտնելու մտքերին։ Իրենց հաճախ է տիրում ձանձրույթն ու տխրությունը, որը դանդաղ վերածվում է ընկճախտի։ Որպես հետևանք ծագում են շնչառական համակարգի, քաշի և վերջույթների հետ կապված հիվանդություններ։
Խորհուրդ՝ հետևեք Ձեր սննդակարգին և խուսափեք հյուծող դիետաներից։

Խեցգետին

Կանանց կյանքի տևողությունը հասնում է 73, իսկ տղամարդկանց՝ 68 տարի։ «Աստծո հետ հանդիպում են» շատ վաղ այն ներկայացուցիչները, որոնք անտեսում են առողջ ապրելակերպի կանոնները և չեն դիմում բժիշկներին։ Ամենի մեղավորն իրնեց կասկածամտությունն ու հիվանդությունների վրա կենտրոնացումն է, այլ ոչ թե շուտափույտ ապաքինումը։ Խեցգետինները հաճախ տառապում են անոթային հիվանդություններով, կարճատեսությամբ և աղեստամոքսային տրակտի հիվանդություններով։
Խորհուրդ՝ աստղերը ցույց են տալիս քաղցկեղային պաթոլոգիաների նկատմամբ հակումները։ Այնպես որ, մի մոռացեք կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել։

 Առյուծ

Կանանց և տղամարդկանց մեծամասնությունն ապրում է մինչև 74 տարի, եթե ժամանակին կարողանում են կանխել լուրջ հիվանդությունները։ Բոլոր խնդիրները ներսում պահելու իրենց հատկությունը հաճախ բաց թողնված հիվանդության պատճառ է դառնում։ Վատ ինքնազգացողության պատճառը կարող են լինել սրտանոթային համակարգը, մեջքը և աչքերը։
Խորհուրդ՝ թույլ տվեք մտերիմներին և հարազատներին հոգ տանել Ձեր մասին։

Կույս

Կանանց հատկացված է 81 տարի, իսկ տղամարդկանց՝ մինչև 77։ Կույսերը զուրկ չեն քաջ առողջությունից, թեև իրենցից շատերը խոցելի մարսողական համակարգ ունեն և տառապում են դրա աշխատանքի խանգարումներից։ Սակայն, չնայած այդ ամենին, աստղագուշաակները Կույսերին ամենաառողջ նշանն են համարում։
Խորհուրդ՝ օգտագործեք միայն առողջարար սնունդ, ժամանակ առ ժամանակ ծոմ պահեք։ Այս դեպքում աստղերը Ձեզ մի քանի տարի կյանք կավելացնեն։

 Կշեռք

Կշեռքները ամենաերկար ապրող ներկայացուցիչները չեն՝ կանայք ապրում են 77, տղամարդիկ՝ 73 տարի։ Սակայն իրենք հնարավորություն ունեն աստղագուշական վիճակագրության հետ վիճելու և մի քանի տարով երկարացնելու իրենց կյանքը, եթե հոգ տանեն իրենց թույլ իմունային համակարգի մասին։ Օրգանիզմի բարձր հատկությունները կօգնեն Կշեռքներին խուսափել նաև ուրիշ պոտենցիալ ռիսկերից, ինչպիսիք են մաշկի, երիկամների և գոտկատեղի հիվանդությունները։
Խորհուրդ՝ պահպանեք Ձեր առողջությունը չոր և ջերմ միջավայրում, քանի որ աստղերը խորհուրդ են տալիս խուսափել ցուրտ և խոնավ միջավայրից։

Կարիճ

Համեմատաբար կարճ կյանք են ապրում Կարիճները․ կանայք միջինում ապրում են 62, իսկ տղամարդիկ 63 տարի։ Աստղագուշակները բացատրում են դա այն փաստով, որ Կարիճները դժվար են ենթարկվում բուժման։ Իրենք նախընտրում են ավարտել իրենց կյանքի ուղին չհասնելով խորը ծերություն, միայն թե ազատված լինեն ցանկացած բժշկական միջամտությունից։ 
Խորհուրդ՝ կյանքն ավելի երկար կլինի նաև առանց բժիշկների, եթե Դուք ուշադրություն դարձնեք կոկորդի և միզասեռական համակարգի հիվանդությունների պրոֆիլակտիկային։

Աղեղնավոր

Աղեղնավորների թույլ առողջությունը իր ազդեցությունն է թողնում այս նշանի ներկայացուցիչների կյանքի տևողության վրա։ Հենաշարժողական և սրտանոթային համակարգերը քրոնիկ հիվանդությունների ամբողջական ցանկով պարզապես կարճացնում են Աղեղնավորի կյանքը։ Կանայք հազվադեպ են բոլորում 73 , իսկ տղամարդիկ՝ 69 տարին։
Խորհուրդ՝ Կանայք պետք է ուշադրություն դարձնեն մազերին, եղունգներին և մաշկին, իսկ տղամարդիկ՝ շագանակագեղձին։

Այծեղջյուր

Այծեղջյուրները շատ դիմացկուն են։ Իրենք հերոսաբար հաղթահարում են բազմաթիվ հիվանդությունները, որոնք հետապնդում են իրենց մինչև խորը ծերություն։Բացի այն, որ իրենցից շատերը ստիպված են վերապրել մի քանի տասնյակ հիվանդություններ, իրենք նաև հակված են բարձր տրավմատիզմի։ Առողջության վրա անդադար գրոհը թույլ չի տալիս կանանց ապրել 80 տարուց ավելի, իսկ տղամարդկանց ՝ 77։
Խորհուրդ՝ հասուն տարիքում ուշադրություն դարձրեք հոդերի, լսողության, լեղուղիների և մարսողական համակարգի հիվանդություններին։

Ջրհոս

Միջինում Ջրհոսներն ապրում են մինչև 72 տարեկան։ Ջրհոս կանանց և տղամարդկան առողջությունը բարդ է բացատրել բժշկական տրամաբանությամբ։ Տապին Ջրհոսները հեշտությամբ կարող են թոքաբորբով հիվանդանալ, իսկ ձմռան սառնամանիքին իրենք նույնիսկ չեն փռշտում երկարատև զբոսանքից հետո։ 
Խորհուրդ՝ զգուշացեք արյան շրջանառության, տեսողության, աղեստամոքսային տրակտի հիվանդություններից և սթրեսսներից։

Ձկներ

Կանանց հաջողվում է ապրել մինչև 75, իսկ տղամարդկանց մինչև 71 տարեկան։ Աստղագուշակներն իրենց համարում են ամենաթույլ նշանը։ Իրենք կարող են տեսնել ծերությունը, եթե հաղթահարեն թոքերի(հևոց), հոդերի(արթրոզ), մաշկի(որքին, եղունգների սունկ) բազմաթիվ հիվանդությունները։
Խորհուրդ՝ ոչ բոլոր Ձկներին է սիրում ջուրը։ Զգույշ եղեք այն և՜ օգտագործելուց, և՜ ջրային պրոցեդուրաներ ընդունելուց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular