ՓՇԱՔԱՂԵՑՆՈՂ... Նիսում հայ մայրը պառկել է մանկասայլակի վրա և երեխային փրկել սպանվելուց...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸSputnik Արմենիան գրում է՝
Հուլիսի 14-ին Նիսի Անգլիական ծովափին ահաբեկչության հետևանքով զոհված Հայաստանի քաղաքացին վերջերս ամուսնացել էր Նիսում բնակվող հայի հետ և Մոսկվայից այնտեղ տեղափոխվել։
Աղջիկը զոհվել է մարդկանց վրաերթի ենթարկող բեռնատարի հարվածից։
«Նա վերջերս էր ամուսնացել և Մոսկվայից Նիս տեղափոխվել։ Ամուսինը ողբերգության պահին գտնվում էր նրա կողքին, նրան հաջողվել է հրաշքով փրկվել», — Sputnik Արմենիային հայտնել է զոհվածի ընտանիքի ընկերը։
Նիսում բնակվող ևս մի հայուհի փոքրիկ որդու հետ նույնպես ողբերգության պահին գտնվել է Անգլիական ծովափում։
Նրան հաջողվել է մանկասայլակը, որի մեջ պառկած էր երեխան, հրել ապահով վայր և պառկել դրա վրա` փակելով երեխային կրակոցներից։ Այդպես նրանց հաջողվել է փրկվել