ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է հարաբերություններում ձախողման պատճառը՝ ըստ հորոսկոպի նշանի

ՖՈՏՈ

Դուք չեք կարողանում համակերպվել ձանձրույթի հետ:

Դուք հետաքրքրված չեք լուրջ հարաբերություններով, ձեզ մոտ տանգնապ է առաջանում այն մտքից, որ ձեզ ինչ-որ մեկը կփորձի սահմանափակել կամ կառավարել: Ընտանեկան կյանքի միապաղաղությունը ձեզ համար չէ: Դուք շատ արագ եք ձանձրանում, ուստի և ունենում եք բազում կարճատև հարաբերություններ, մինչև որ չգտնեք մեկին, որ ձեզ պես արկածասեր է, եթե, իհարկե, գտնեք:

Ցուլ




Դուք չեք կարողանում բացվել մարդկանց առաջ:

Դուք վանում եք մարդկանց, քանի որ ձեզ պահում եք զգացմունքներից զուրկ ապառաժի պես: Քչերն են դիմանում այնքան ժամանակ, մինչև դուք վերջապես սկսեք իրենց վստահել և բացվեք նրանց առջև: Դուք պետք է նրանց ինչ-որ մի կերպ հասկացնեք, որ հետաքրքրված եք նրանցով:

Երկվորյակներ


Դուք հաճախ չեք կարողանում ձեզ մեծի պես պահել:

Երկվորյակներն ապրում են իրենց սեփական աշխարհում, որտեղ ամեն բան լավ է, և արեգակը մշտապես շողում է: Դուք կտրվում եք ամեն բանից և հաճախ ստիպում ձեր զուգընկերոջն իրեն միայնակ զգալ: Հարաբերությունները պահանջում են լուրջ աշխատանք, և այնքան ժամանակ, որքան դուք դա չեք ցանկանա գիտակցել, դուք կշարունակեք ձախողվել:

Խեցգետին


Դուք չեք կարողանում ինքներդ ձեզ պաշտպանել:

Խեցգետինները սիրում են սիրո գաղափարը և ատում կոնֆլիկտները, ուստի նրանք մեծամասամբ լռում են, չեն արտահայտվում, իսկ հետո գաղտնի լացում են գիշերներով: Նրանք այնքան ժամանակ են ամեն բան ներս գցում, մինչև մի գեղեցիկ օր պարզապես պայթում են: Դուք այնքան ժամանակ կշարունակեք ձախողվել, մինչև չգիտակցեք, որ փոքր և տհաճ խոսակցություններն, այնուամենայնիվ, երբեմն անհրաժեշտ են:

Առյուծ


Դուք հաճախ ձեզ զգում եք թերագնահատված/չգնահատված:

Գաղտնիք չէ, որ Առյուծները սիրում են լինել ուշադրության կենտրոնում և հիմնականում լինում են: Եվ այդ իսկ պատճառով նրանց հաճախ թվում է, որ իրենք թերագնահատված և անտեսված են, եթե սիրելին չի հայտնում իր սիրո և հիացմունքի մասին: Խոստովանեք, որ ձեր վեճերի հիմնական պատճառն այն է, որ դուք կարծում եք, որ ձեր սիրելին ձեզ չի գնահատում: Խորհուրդ է տրվում անկեղծորեն խոսել նրա հետ և ասել, որ դուք իսկապես ունեք նրա ջերմ խոսքերի կարիքը՝ որպես սիրո արտահայտում:

Կույս


Դուք չեք կարողանում ճիշտ մարդկանց ընտրել:

Ձեզ համար անհաջող մարդիկ հետաքրքիր և զվարճալի պրոյեկտ են, որի շրջանակներում դուք ինքներդ ձեզ մարտահրավեր եք նետում նրանց վերափոխելու, իսկ որոշ ժամանակ անց զարմանում եք, թե ինչու եք ձեզ զգում նրանց ծնողի և ոչ սիրեցյալի դերում: Դուք կդադարեք ձախողվել, եթե վերջապես թույլ տաք ձեզ փոքր-ինչ խոցելի լինել և ընտրել ձեզ համապատասխան մեկի:

 

Կշեռք


Ոչ թե դուք եք ձախողում հարաբերությունները, այլ մյուս բոլորն են դրանք ձախողում:

Չէ, իսկապես: Ժամանակակից հարաբերությունները ձեզ համար չեն: Դուք իսկապես լուրջ եք վերաբերվում հարաբերություններին, հոգ եք տանում դիմացինի մասին, սակայն ձեզ համար շատ դժվար է նույնքան ողջախոհ մեկին գտնելը: Դուք կդադարեք ձախողվել հարաբերություններում, երբ մյուսները մի փոքր իմաստուն դառնան կամ էլ եթե հանդիպեք ձեզ նման մի Կշեռքի:

Կարիճ


Դուք չեք կարողանում ցույց տալ մարդկանց, որ հավանում եք իրենց:

Մարդիկ տանջվում են ձեզ սիրելով, քանի որ դուք չեք կարողանում ցույց տալ մարդկանց, որ սիրում եք նրանց: Իրականում դուք պարզապես խուսափում եք խոցելի լինելուց: Դուք կդադարեք ձախողվել, երբ վերջապես մի կողմ դնեք ձեր էգոն և հպարտությունը և արտահայտեք ձեր սերը:

Աղեղնավոր


Դուք չեք կարողանում պոտենցիալ հարաբերություններին լուրջ վերաբերվել:

Դուք բնույթով շատ թեթև մարդ եք և ամեն բանի էլ թեթև եք վերաբերվում: Դե բարին էլ դա էր, լինում է այն, ինչ լինում է, կլինի այն, ինչ պետք է լինի. նման մոտեցման պատճառով դուք բաց եք թողնում ձեր երջանկությունը: Հասկացեք վերջապես, որ եթե դուք հանդիպում եք մի հիանալի մարդու, ապա պետք է պահեք նրան ձեր կողքին, այլ ոչ թե ամեն բան թողնեք բախտի քմահաճույքին:

Այծեղջյուր


Դուք չեք կարողանում հասկանալ, որ բոլորն էլ ունեն թերություններ:

Դուք ունեք շատ բարձր ստանդարտներ, և դա բնական է, քանի որ դուք նույնքան քննադատաբար եք մոտենում ինքներդ ձեզ, որքան և մյուսներին: Դուք շատ հաճախ բաց եք թողնում իսկապես հիանալի մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք չեք համապատասխանում հիանալիի մասին ձեր քարացած պատկերացումներին: Դուք այնքան ժամանակ կձախողվեք, մինչև չհասկանաք, որ ոչ ոք իդեալական չէ:

Ջրհոս


Դուք չեք կարողանում ընդունել, որ ինչ-որ մեկը կարող է հասնել ձեր մակարդակին:

Դուք իսկապես չեք կարծում, որ կա մեկը, ով կարող է ձեր ինտելեկտուալ մակարդակին հասնել: Դուք սնոբ եք: Հարկավոր է պարզապես մի կողմ դնել «ես միշտ ճիշտ եմ» և «միակ ճիշտն իմն է և վերջ» մոտեցումը: Դուք կդադարեք ձախողվել, երբ վերջապես հասկանաք, որ երբեմն դու միարժեքորեն ճիշտ չեք և թույլ տաք ձեզ հաշվի առնել նաև դիմացինի կարծիքն ու մոտեցումը:

Ձկներ


Դուք չեք կարողանում մարդկանց ձեր կյանք ընդունել:

Ձկները չափազանց ճնշող զուգընկերներ են, սակայն իրենք դա բացարձակապես չեն գիտակցում: Նրանք կարծում են, որ իրենք շատ բաց են և ջերմ, սակայն հաճախ նրանք սուզվում են իրենց աշխարհի մեջ, որից դուրս են թողնում իրենց սիրելիին: Դուք կդադարեք ձախողվել, երբ հասկանաք, որ աշխարհի ձեր ընկալումը փոքր-ինչ այլ է և կփորձեք ձեր զուգընկերոջը ներգրավել ձեր աշխարհ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular