ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդու անհավատարմության 10 հիմնական պատճառները

ՖՈՏՈ

Ամուսնական կյանքի խարխլման հիմնական պատճառներից է անհավատարմությունը: Ավելի հաճախ տղամարդիկ են դավաճանում կանանց, քան հակառակը: Որոշ կանանց համար էլ արտասովոր չէ, երբ տղամարդը «ձախ» է գնում: Հավանաբար Ձեր շրջապատում էլ հանդիպած կլինեք գեղեցիկ, խելացի կանանց, որոնց տղամարդիկ դավաճանում են, և այստեղ է հարց առաջանում` ինչո՞ւ:

Կանայք կարծում են, թե դավաճանության հիմնական պատճառն այն է, որ տղամարդիկ հոգնում են իրենցից կամ անկողնում այդքան էլ լավը չեն: Բայց չէ՞ որ ընտանիքում հազար ու մի խնդիր կարող է առաջանալ, ինչը տղամարդուն կդրդի դավաճանության: Եվ այսպես`
 

1. Սեռական կյանքում անբավարարվածությունը:Թե՛ կանայք և թե՛ տղամարդիկ հաճախ լռում են իրենց ցանկությունների, սեռական երևակայությունների մասին և ավելի ազատ պատմում դրանք անծանոթներին: Խնդիրն այն է, որ այս թեմայից խոսելն ամոթալի է համարվում:
 

2. Կենցաղային խնդիրները: Մինչամուսնական շրջանում զույգերն ավելի թեթև են, կրքոտ, ուշադիր, որովհետև դեռևս կենցաղային խնդիրներ չեն ունենում: Իսկ ամուսնական կյանքում տղամարդը «Ես քեզ սիրում եմ» նախադասության փոխարեն կարող է լսել «ծորակը վերանորոգեցի՞ր», «հեռուստացույց նայելու փոխարեն արի՛ պահարանի դուռը վերանորոգիր» կամ «վերջապես տան խնդիրներով զբաղվի՛ր» նախադասությունները:
 

3. Հետաքրքասիրությունը: Բոլոր տղամարդիկ էլ իրենց ամուսնական կյանքի ընթացքում դավաճանում են իրենց կանանց երբեմն հետաքրքրասիրությունից դրդված: Նրանց հետաքրքիր է համեմատություններ անցկացնելը կամ պարզապես «արգելված պտուղից» օգտվելը:
 

4. Զվարճությունը: Երբեմն տղամարդիկ, «կուշտ» լինելով ընտանեկան կյանքից, զվարճություններ են փնտրում դրսում: Նրանք մտադիր չեն բաժանվել իրենց կանանցից, բայց պարբերաբար զվարճանում են սիրուհու հետ, որը կարող է տարիներ տևել:
 

5. Փորձը: Ամուսնուն կարող է թվալ, որ կնոջ հետ հարաբերությունները միապաղաղ են, և նա նոր հարաբերություններ փնտրի դրսում: Իսկ երբ կինը ամուսնու կյանքում առաջինն է լինում, ապա ամուսինը փորձ ձեռք բերելու կարիք է ունենում:
 

6. Ինքնահաստատումը: Ցածր ինքնագնահատականով տղամարդիկ դավաճանում են իրենց կանանց, որպեսզի իրենք իրենց ապացուցեն, որ գայթակղիչ են ու ցանկալի:

7. Կնամոլությունը: Կինը, որն ուզում է ամուսնանալ մեկ անգամ և ամուր ընտանիք ստեղծել, շատ բարդություններ կունենա, եթե կնամոլ տեսակի տղամարդու հետ համատեղի կյանքը: Որպես կանոն` այս տեսակի տղամարդուն հանդիպելիս կինը մտածում է, որ սիրելին անհաջող կանանց է հանդիպել, և այսուհետ ամեն ինչ այլ կերպ կընթանա... բայց` ոչ: Կնամոլ տղամարդը երբեք չի փոխվում, գուցե որոշակի ժամանակ նա լինի զուսպ, բայց դա անցողիկ է: Այս դեպքում կա՛մ կինը պետք է համակերպվի ամուսնու կնամոլության հետ (մինչև ամուսնությունն էլ կնամոլները բացահայտում են իրենց ), կա՛մ հույս ունենա, որ մի օր նա կփոխվի:
 

8. Վատ դաստիարակությունը: Տղա երեխայի համար, ով մեծանում է մի ընտանիքում, ուր հայրը բացահայտ դավաճանում է կնոջը և մայրը անտեսում է այդ փաստը, անհավատարմությունը կարող է ընտանեկան մոդել դառնալ: Մեծանալով` նա կրկնելու է այն, ինչ տեսել է հորից:
 

9. Ալկոհոլը: Բոլորին էլ հայտնի է, որ գինովցած մարդը ավելի համարձակ է դառնում և չի կառավարում իր գործողությունները: Ալկոհոլի օգտագործումը կարող է դրդել տղամարդուն դավաճանության:
 

10. Սիրո և հոգատարության բացակայությունը ընտանիքում: Երբեմն ամուսինները վաղուց սառել են միմյանց հանդեպ, բայց ստիպված ապրում են միասին երեխաների պատճառով կամ այլ պատճառներով: Այս դեպքում տղամարդը կատարում է իր պարտականությունները որպես հայր, իսկ որպես տղամարդ այլ կնոջ մոտ է պարբերաբար այցելում:
 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular