Դեմբելեի վնասվածքի պատճառով Բորուսիան զրկվել է 10 միլիոն եվրո ստանալու հնարավորությունից
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի վնասվածքը տհաճ նորություն էր ոչ միայն «կապտանռնագույնների» համար: Դորտմունդի «Բորուսիան», որի կազմում ֆրանսիացին հանդես է եկել մինչև կատալոնական ակումբ տեղափոխվելը, զրկվել է 10 միլիոն եվրո ստանալու հնարավորությունից,- հաղորդում է «Marca»-ն:
«Բարսելոնան» Դեմբելեին գնել էր 105 միլիոն եվրոյով: Այդ գումարին կարող էր ավելանալ ևս 43 միլիոն եվրո բոնուսների տեսքով: 10 միլիոն եվրո գերմանական ակումբը կստանար, եթե Դեմբելեն մասնակցեր մրցաշրջանի 50 հանդիպման:
Սակայն վնասվածքի պատճառով 20-ամյա ֆրանսիացին շարքից դուրս է մնացել չորս ամսով: