ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեքամյա հայ փոքրիկը փրկել է ընտանիքին Նիսի ահաբեկչությունից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ֆրանսիայի ծովափնյա Նիս քաղաքում բնակվող մեր հայրենակցուհին` Քրիստինե Վասիլյանը, Sputnik ռադիոկայանին պատմեց, թե ինչպես է ճակատագրի բերումով փրկվել ահաբեկչությունից։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի-Sputnik. Քրիստինե Վասիլյանը Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի գրավման օրը կազմակերպված միջոցառմանը ներկա է եղել ամուսնու և երեխաների հետ։ Նրանք զբոսնել են, մտել մոտակա սրճարաններից մեկն ընթրելու, այնուհետև երեխաների հոգնածության պատճառով որոշել են վերադառնալ տուն։

«Ուշ էր արդեն, երեխաներս, հատկապես 3 տարեկան փոքրիկս, պետք է քնեին։ Միջոցառումը սկսվեց երեկոյան 10-ի կողմերը, և մենք ավտոբուսով վերադարձանք տուն։ Այնտեղ շատ մարդիկ կային։ Դե, սովորաբար նման միջոցառումների ժամանակ մարդիկ գալիս են ընտանիքներով»,- պատմեց Քրիստինեն։

Նրա խոսքով` թեև ահաբեկչությանն ինքն ականատես չի եղել, բայց այդ ամենը պատկերացնելով` ողջ մարմնով դողում է։ Մեր հայրենակցուհին մինչև հիմա չի հասկանում, թե ինչպես կարող էր բեռնատարը մտնել մի հրապարակ, որն ամբողջությամբ ցանկապատված էր ու շուրջբոլորը հսկում էին ոստիկանները։

Кристине Василян

ՔՐԻՍՏԻՆԵ ՎԱՍԻԼՅԱՆ

«Ասում են, որ մեքենան շարժվել է 70-80 կմ/ժ արագությամբ։ Մեծ մեքենա է եղել, նման արագության տակ երևի ոստիկանները չեն կարողացել կանգնեցնել այն, հարվածել է ցանկապատերին։ Մոտ 30 ոստիկանի կորուստ է եղել։

Դեպքի ականատեսները պատմում են, որ մեքենան անընդհատ աջ ու ձախ է արել, որ հնարավորինս շատ մարդու վրաերթի ենթարկի։ Երկու կիլոմետր քշելով ու միաժամանակ կրակելով` գնացել է»,- պատմեց ահաբեկչությունից ճակատագրի բերումով փրկվածը։

Քրիստինեն նշեց, որ Ֆրանսիայում վերջին ահաբեկչություններից հետո ֆրանսիացիների վերաբերմունքն օտարերկրացիների հանդեպ փոխվել է։ Հիշեցնենք, որ այս ահաբեկչության հեղինակը թունիսցի է։

 

Աղբյուր՝ Sputnik Armenia

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular