ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայուհիներ, որոնք առանձնանում են իրենց բնական գեղեցկությամբ

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Դժվար է մեր իրականության մեջ գնել մարդու, ով ունի իդեալական դիմագծեր ու կազմվածք: Սովորաբար կանայք սկզբում դիմում են պլաստիկ վիրաբույժներին թեթև շտկումների համար, այնուհետև որոշում են փոխել շրթունքների ու քթի ձևը, ձգել դեմքի մաշկը, ընդգծել այտոսկրերը, ու  գալիս է մի պահ,  և տեսնում ես, որ իրական դեմքիցդ ոչինչ այլևս չի մնացել: Այսօր կանդրադառնանք հայկական շոու-բիզնեսի այն աստղերին, որոնք առանձնանում են իրենց բնական գեղեցկությամբ և երբևէ միջամտությունների չեն դիմել արտաքինում փոփոխություններ անելու համար: Նրանք իդեալական ժառանգությամբ արդեն ծնվել են:

Բնական արտաքին, բնական դիմահարդարում, պարզ, ազատ հագուստ, ոչ մի արհեստական վիճակ՝ մանավանդ առօրյա կյանքում: Իրինա Թովմասյանը երբևէ պլաստիկ վիրաբուժության չի դիմել, սակայն եթե այն անհրաժեշտություն է և լուծում է որոշակի խնդիրներ, գեղեցկուհին նորմալ է վերաբերվում այդ հանգամանքին: Առաջին հայացքից գուցե թվա, որ Իրինայի այտոսկրերը այդչափ ընդգծված են, որովհետև ինչ-որ միջամտություն կա արված, բայց իրականում՝ ոչ:

Ընդծված այտոսկրեր, լայն ճակատ ու հաստ շուրթեր. Լայանայի արտաքինի հարցում բնությունը շռայլ է գտնվել՝ տալով կատարյալ դիմագծեր: Երգչուհու դիմագծերը տիպիկ հայկական չեն, ու գուցե դա է պատճառներից մեկը, որ մարդիկ կարծում են, որ նա էլ է դիմել պլաստիկ վիրահատության: Իրականում կա անհրաժեշտություն, թե ոչ, դժվարանում եմ ասել։ Ամեն դեպքում երգչուհին առանց վիրահատական միջամտությունների էլ իրեն շատ հարմարավետ է զգում:Դերասանուհի Արաքսյա Մելիքյանը ևս մինչ այսօր ոչ մի պլաստիկ վիրահատության չի դիմել: Նրա ոչ ստանդարտ քիթը շատերին թյուրիմացության մեջ է գցում, որ այն վիրահատած է, բայց դերասանուհին ժխտում է, որ երբևէ արտաքինի մեջ որևէ բան է փոխել:Սոնե Սիլվերը բնական գեղեցկությամբ օժտված այն քիչ հայտնիներից է, ով ևս երբևէ չի դիմել պլաստիկ վիրահատությունների օգնությանը: Նրա փոքր ու նուրբ քթի և արտահայտիչ այտոսկրերի առումով հաճախ են պտտվում ասեկոսեներ, որ դրանք վիրահատած են: Սոնեի արտաքինում միակ փոփոխությունն այն է, որ  հաճախ է օգտագործում գունավոր լինզաներ՝ հայացքին հաղորդելով ինքնատիպ տեսք:Էմմա Մանուկյանին հաճախ տրվող հարցերից մեկը՝  վիրահատվա՞ծ են արդյոք շրթունքները: «Միանշանակ, ոչ,- հնչում է դերասանուհու պատասխանը,- այդպիսով կանհետանա մարդու դեմքի բնական միմիկան ու խարիզման»: Էմմայի աչքերի գույնը ևս բազում ասեկոսեների առիթ է տվել: Շատերը կարծում են, որ նա կրում է գունավոր լինզաներ, բայց իրականում դերասանու աչքերը քամելեոն են. կախված հագուստի գույնից` աչքերի երանգը ևս փոփոխվում  է:Օլյա Հակոբյան։ Դերասանուհու կարծիքով՝ ինքը իդեալական քիթ չունի: Միջամտության կարիք գուցե կա, բայց Օլյան, ամենայն հավանականությամբ, չի համարձակվում գնալ այդ քայլին: Օլյան առանձնանում է նաև աչքերի էկզոտիկ գույնով:Սլավոնական արտաքին ունեցող Մարիամ Ադամյանը զտարյուն հայ է ու երբևէ չի դիմել պլաստիկ վիրահատության: Բնությունը նրա հարցում ևս ոչինչ չի խնայել՝ օժտելով յուրահատուկ գեղեկցությամբ: Արտաքին տեսքի մեջ միակ բանը, որով Մարիամը բնությանը դեմ է գնացել, մազերի երանգը փոխելն է եղել:Դերասանուհի Անի Խաչիկյանը եզրափակում է բնական գեղեցկությամբ փայլող հայուհիների շարքը: Նա  ոչ միայն երբևէ պլաստիկ վիրահատության չի դիմել, այլև շատ նուրբ է շպարվում կամ գրեթե չի շպարվում:     Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում այս հայուհիները ևս դիմեն ինչ-ինչ միջամտությունների ինքնավստահության ու չբարդույթավորվելու համար, սակայն առայժմ նրանք շարունակում են հիացնել իրենց բնական գեղեցկությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular