«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 4:0, Հենրիխ Մխիթարյանի գոլը
ՍՊՈՐՏsport.news.am-ը գրում է.
Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով:
Հաշիվն արդեն չորրորդ րոպեին բացեց էկվադորցի պաշտպան Անտոնիո Վալենսիան, որն օգտվեց սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի փոխանցումից:
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի երկրորդ գոլը բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո 84-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որին 88-րդ րոպեին փոխարինեց Անտոնի Մարտիալը: Մխիթարյանն ընթացիկ առաջնությունում խփեց իր առաջին գոլը:
Վերջին րոպեին աչքի ընկավ նաեւ Լուկակուն: Իսկ ավելացված երկրորդ րոպեին 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Մարտիալը:
«Մանչեսթեր Յունայթեդը» 13 միավորով հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին» (16:2), խփած եւ բաց թողած գոլերի տարբերությամբ (16:2) եւս թիմերը հավասար են:
Անգլիայի առաջնություն, 5-րդ տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերտոն»՝ 4:0
Անտոնիո Վալենսիա, 4, Հենրիխ Մխիթարյան, 84, Ռոմելու Լուկակու, 90, Անտոնի Մարտիալ, 90+2, 11մ