ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բիզնեսի հրեական ոսկե կանոնները․ ինչո՞ւ են հրեաներն այդքան հարուստ

ՖՈՏՈ

blognews.am-ը գրում է.

Ներկայացնում ենք Միխայիլ Աբրամովիչի «Հրեական բիզնես․ 67 ոսկե կանոններ» գրքից առանձնացված 22 գլխավոր կանոնները, որոնց պետք է հավատարիմ մնա ցանկացած իրական ձեռնարկատեր:

Ինչպե՞ս է հրեաներին հաջողվում հսկայական կարողոթյուն կուտակել: Ո՞րն է նրանց հարստանալու գաղտնիքը: Ինչո՞ւ է հենց հրեա ժողովրդին հաջողվում հեշտությամբ բիզնես կառավարել և ավելացնել հարստությունը: Դեռևս հին գրքերում է խոսվել դրամի նկատմամբ հրեաների վերաբերմունքի մասին, հարյուրավոր տարիների ընթացքում այս մշակույթը չի փոխվել, հակառակը՝ մեծ մասշտաբներով ընդլայնվել է:

  • Թո՛ղ ձեր գործընկերոջ գույքն այնքան թանկ լինի Ձեզ համար, որքան ձեր սեփականը: Անկախ ամեն ինչից՝ հրեա գործարարն ամենաարժանապատիվ բիզնես գործընկերն է:
  • Անտեղի ժամանակ մի՛ վատնեք: Ամեն վայրկյանը պարգև է և այն պետք է արդյունավետ օգտագործել:
  • Հեռու մնացե՛ք վատ հարևանից: Օրը լավ սկսելու համար բավական է վերելակի մեջ հանդիպել լավ հարևանին կամ շենքի փնթփնթան տատիկին:
  • Ոչինչ մի՛ ասեք, եթե ասելիք չունեք:
  • Աշխատեք մինչև մոմի վերջին լույսը: Եթե Ձեր մոմը (կյանքը, աշխատելու, ստեղծագործելու ցանկությունը) դեռ չի մարել, չպետք է կանգ առնել, պետք է շարունակել և առաջ գնալ:
  • Նեղ օրվա համար գումար ներդրեք: Այդ ներդրումը ձեր ապագայի համար է, որը կվերադառնա ամենաբարձր կապիտալով:
  • Միշտ ողջունեք մարդկանց:
  • Յուրաքանչյուր ոք արժանի է երախտագիտության:
  • Նրանք գիտեն, թե ինչ է հարստությունը: Հարուստ լինելը 5 միլիարդ դոլար ունենալը չէ, այլ ըստ հրեական հայտնի ասացվածքի. «Հարուստ է նա, ով ուրախ է իր ունեցածով»:
  • Ժամանակ գողացողը նույնպես գող է, ինչպես և գումար գողացողը: Գուցե ծայրահեղ է ասված, բայց ժամանակի տնօրինումը միլիարդներ տնօրինելուն է հավասար:
  • Աշխատողներին ժամանակին վարձատրեք:
  • Անհրաժեշտություն չկա ասելու այն ամենը, ինչ մտածում եք:
  • Երբեմն պետք է ավելի շատ տալ, քան պահանջվում է:
  • Գործատուն պետք է տեղյակ լինի, թե ինչպես է ապրում իր աշխատողը:
  • Եթե ինչ-որ մեկն ուզում է սպանել Ձեզ, ինքներդ սպանե՛ք նրան:
  • Կարողացեք ասել «ինձ անհրաժեշտ է» արտահայտությունը՝ հաղթահարելով հպարտությունը:
  • Թող Ձեր խոսքը երդման նման պարտավորեցնի Ձեզ:
  • Երբեք մարդկանց մի՛ վիրավորեք:
  • Պլանավորե՛ք Ձեր կյանքը:
  • Պարգևատրե՛ք ինքներդ Ձեզ՝ լավ աշխատելու համար:
  • Վստահե՛ք գործը նաև ուրիշներին:
  • Գտե՛ք հավասարակշռություն կյանքում:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular