ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյան. «Երևանը կարող է հավակնել դառնալու աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Երևանի ավագանու անդամ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը ներկայացրել են Երևանի քաղաքապետի կողմից ստեղծված «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նպատակները:

Խոսելով հանձնաժողովի ստեղծման նպատակների մասին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխարհում ընթացող տեխնոլոգիական զարգացումներն ու նորարարական լուծումները լայն հնարավորություններ են ստեղծում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ավելի արդյունավետ կառավարում ապահովելու և քաղաքային ենթակառուցվածքների զարգացման համար: Եվ այս տեսանկյունից, ինչպես նշել է Երևանի քաղաքապետը, «խելացի լուծումների» անհրաժեշտությունը դառնում է ուղղակի հրամայական: Հենց դա հաշվի առնելով էլ ստեղծվել է հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետներ և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: 
«Բարձր տեխնոլոգիաների դարում ուղղակի անհրաժեշտություն է «Խելացի քաղաք» ծրագրի կյանքի կոչումը: Այսօր աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում, և հատկապես մայրաքաղաքներում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում քաղաքի ենթակառուցվածքների խելացի կառավարմանը, և բնական է, որ Երևանը պետք է սկսեր լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Այդ նպատակով ստեղծել ենք հանձնաժողով, որում կգործեն աշխատանքային խմբեր և այդ խմբերի միջոցով մենք կկարողանանք անդրադառնալ քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներին՝ ներգրավելով մեր բոլոր գործընկերներին, լավագույն մասնագետներին ու ոլորտի տաղանդաշատ երիտասարդներին: Հանձնաժողովը բաց է, և մենք պատրաստ ենք բոլորի հետ համագործակցել ու, համոզված ենք, որ ներդնելով այս ծրագիրը, մենք կկարողանանք ապահովել արդյունավետ կառավարում և Երևանում նույնպես կյանքի կկոչենք «Խելացի քաղաք» ծրագիրը: Ես վստա՛հ եմ, որ մեր մայրաքաղաքը, որը շուտով կնշի իր հիմնադրման 2799-ամյակը, աշխարհին կարող է ներկայանալ ոչ միայն որպես հնագույն քաղաքներից մեկը, այլ նաև, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր մասնագետների ունեցած մեծ ներուժը, Երևանը կարող է հավակնել դառնալու աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ «Երևան` խելացի քաղաք» ծրագրի շրջանակում կուսումնասիրվի նաև Երևանի քույր և գործընկեր քաղաքների քաղաքային տնտեսության էլեկտրոնային կառավարման հաջողված փորձը:
Երևանի ավագանու անդամ, «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ իր հերթին մանրամասնելով հանձնաժողովի կողմից իրականացվելիք աշխատանքների ուղղությունները, նշել է, որ Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաները հանդիսանում են երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություն, ինչի արդյունքում վերջին տարիներին արձանագրվել են մի շարք հաջողված ծրագրեր, որը վստահություն է ներշնչում, որ Երևանն այս ոլորտում կարող է դառնալ միջազգային առաջատար քաղաքներից մեկը:
«Տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաները Հայաստանի զարգացման գերակայությունն է, և այն հաջողություններն ու ձեռքբերումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են ոլորտում, բավական ուշագրավ ցուցանիշներ են: 35 տոկոս աճ՝ այս տարվա կտրվածքով, շուրջ 500 ընկերություններ, որոնք, իհարկե, իրենց գործառնական խնդիրներն են լուծում, բայցև այդ ընկերությունների շատ մասնագետներ նորարարական լուծումներ են առաջարկում, որոնք կարող են մեր կյանքի որակը փոխել: Էլեկտրոնային կառավարման հարցում վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանում նույնպես գրանցվել են շոշափելի ձեռքբերումներ, բայց կարծում ենք, որ դրանք բավարար չեն, ու վստահ ենք, որ այս մասով կարող ենք ունենալ ավելի շատ ձեռքբերումներ ու նոր զարգացումներ: Մեր նպատակն է ունենալ քաղաք, որում ապրող խելացի մարդիկ կստեղծեն խելացի լուծումներ ու կառավարման արդյունավետ համակարգեր», - նշել է Հովիկ Մուսայելյանը: 
Հարկ է նշել, որ «Երևան՝ խելացի քաղաք» ծրագիրը կյանքի կոչելու համար կմշակվի երեք ռազմավարություն՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular