Վլադիմիր Գասպարյանը խիստ հրահանգ է տվել. ինչու են ոստիկանություն տարվել քրեական հեղինակությունն ու նրա թիկնապահները. «ՉԻ»
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Երեկ ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման է ենթարկվել 8 անձ՝ 3 տրանսպորտային միջոցներով։ Բերման ենթարկվածները հանցավոր աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի թիկնազորի ներկայացուցիչներն են եղել։
«ՉԻ» տեղեկություններով՝ նա և նրա թիկնազորի անդամները բերման են ենթարկվել Երևանի փողոցներից մեկից, որտեղ իրար հետևից շարելով ավտոմեքենաները՝ խցանում են առաջացրել փողոցում։
Վլադիմիր Գասպարյանն այս օրերին հրահանգել է ոստիկանաթյանը՝ «կալոնաներով» շրջող բոլոր բոլորին՝ անկախ կարգավիճակից, ոստիկանություն բերել՝ առայժմ բացատրական աշխատանքներ կատարելու համար»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/556249/