Արարատում 17–ամյա աղջիկ է անհետ կորել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆnewsarmenia.am-ը գրում է.
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Աննա Հայրապետյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Մասիսի բնակիչ 17–ամյա Աննա Հայրապետյանի գտնվելու մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1–02, /010/ 59–06–25, /0236/ 4–02–02 հեռախոսահամարներով», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է shamshyan.com–ը, աղջկա մայրը հայտնել է, որ օգոստոսի 31–ի երեկոյան աղջիկը տանից դուրս է եկել, նկատելով նրա բացակայությունը` զանգահարել են, սակայն անհասանելի է եղել։
Ինչպես նշել է մայրը, հաջորդ օրը առավոտյան աղջիկը զանգահարել է, բայց ասել է այնպիսի բաներ, որը, ինչպես կարծում են ծնողները, նրան ստիպել են ասել, նշվում է կայքում։
Մասնավորապես նա ասել է, որպեսզի իրեն թողնեն իր կյանքով ապրի, որ նա չի ցանկանում տուն վերադառնալ ու տուն կբերեն միայն իր դիակը։
Աղբյուրը նշում է նաև, որ այս օրերի ընթացքում Աննան չի պատասխանել զանգերին, բայց մի քանի sms հաղորդակցութուն է գրել մորը`հայտնելով, որ չի վերադառնա տուն։