ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Գեղեցիկը և յուր կոստյումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Armenia24.info-ն գրում է.

Ֆրանսիայի հայտնի թագավոր Ֆիլիպ Չորրորդ գեղեցիկը, եթե իմանար, որ իր ժամանակաշրջանից շուրջ յոթ հարյուր տարի հետո կլինի մեկ այլ գեղեցիկ կառավարիչ, թերևս կհրաժարվեր այդ պատվանունից։ Մյուս կողմից մենք շատ ուրախ ենք, որ Կարեն Կարապետյանը տեղյակ չէ Ֆիլիպ Գեղեցիկի գործունեությունից և սահմանափակվում է Սյունիքը Սինգապուր դարձնելու բուռն ցանկությամբ։ Հակառակ դեպքում, եթե նա տեղյակ լիներ այդ պատմական անցքերից ապա կխոստանար Շիրակը դարձնել Աքվիտանիա, Տավուշը՝ Ֆլանդրիա, Լոռին՝ Ֆոնտենբլո։

Իսկ եթե մի պահ վերանանք սարկազմից, ապա ամփոփվեց Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին։ Բոլորը լուրջ դեմքով վերլուծում են այն, ինչը տեղի չի ունեցել։ Հայաստանը մեկ տարում առաջընթաց չի ապրել։ Հասարակության խնդիրների չնչին մասն անգամ չեն կարգավորվել։ Իսկ հիշու՞մ էիք, թե ինչպիսի հույսեր էին արթնացել, երբ Հյուսիսի մարդը եկավ մեզ փրկելու։

Որոշ տվյալներով, Հայաստանն առաջատարն է պոռնո կայքերից օգտվողների քանակով Կովկասում։ Ասել է թե, ազգս սիրում է երազախաբ լինել, իսկ հետո՝ հաջորդում է տրամաբանական գործողությունը։

Մեկ այլ հարցումներով, Հայաստանն առաջատարն է աշխարհում հավատացյալների թվով։ Շուրջ 92 տոկոսն իրենց համարում են հավատացյալներ։ Դե իսկ Քրիստոսն ասել է՝ Աստծունը Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին։ Ինչպե՞ս կարող էին չհավատալ, երբ Սերժ Սարգսյանը ներկայացրեց Կարեն Կարապետյանին  և ասեց՝ լավ է լինելու։

Իսկ ի՞նչ արեց Կարապետյանը։ Շոու ընկերներ։ Այն ամենն ինչ նա արեց, միտված էր միայն մեկ բանի՝ իմիտացիա ստեղծելու, թե այս կառավարությունը հաջողելու է։ Իսկ եթե հիշում եք, դա նախընտրական փուլում էր։ Բայց եկեք հետհայացք նետենք ու հասկանանք, թե ու՞մ վրա էր հոխորտում։ Երկրորդական, երրորդական քաղաքների քաղաքապետերի ու ինչ-որ վարչությունների պետերի։ Իսկ դա նորմալ է։ Այդ բոլորը պետերը գիտեն, որ կարապետյանները կգնան ու կգան, իսկ իրենք կմնան։ Համակարգային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, միջին վիճակագրական հայաստանցին, իր սոցիալական վիճակում, դրական տեղաշարժ չի նկատել, եթե չխոսենք բացասականի մասին։

Իսկ եթե լինենք անկեղծ, ապա պետք է պնդենք, որ պիջակ փոխելով, իմիջ ձևավորելով և շոու սարքելով երկիր չեն կառավարում, բովանդակություն չեն փոխում, էություն չեն կարգավորում։ Այդ ամենն անում են աշխատելով, սկզբունքայնություն, օբյեկտիվություն և կառավարման հմտություններ դրսևորելով։ Գազի փական բացել-փակելը, դեռ չի նշանակում տնտեսությունից հասկանալ։

Կարապետյանի կառավարության միակ ձեռքբերումը ձևակերպել է մի սիրառատ ու ներքին սեռական էներգիայով հարուստ տիկին, որն իր արշինով չափելով ողջ հասարակությանը, հայտարարեց, թե Կարեն Կարապետյանը տիրացել է Հայաստանի կանանց 80 տոկոսի սրտերին։

Գաբանա Վալենտինո 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular