Պատրիս Էվրան օգնել է անօթևաններին
ՍՊՈՐՏ«Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրան շրջել է Մարսելի փողոցներով և նյութական օգնություն ցուցաբերել անօթևաններին:
Ավելի ուշ ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարակել «Ինստագրամում»:
«30 րոպեից ավելի պակաս ժամանակահատվածում ես գտա 12 անօթևանների, իսկ ի՞նչ ես դու արել այսօր: Օգնե՞լ ես ինչ-որ մեկին, թե միայն կարողանում ես բողոքել եւ մեղադրել մարդկանց: Շնորհակալություն Աստծուն. ես ինձ օրհնված եմ զգում»,- գրել է Պատրիս Էվրան: