ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կարեւոր հարցեր է քննարկել «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը ֆրակցիայի նիստին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական դաշտում տեղի ունեցող օրակարգային եւ կարեւոր հարցերի շուրջ Lraber.info-ն զրուցել է ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ.
- Պարոն Էնֆիաջյան, երեկ մեկնարկեց ՀՀ ԱԺ 6-րդ գումարման 2-րդ նստաշրջանը, որից առաջ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը ֆրակցիայի նիստ հրավիրեց: Կասե՞ք, թե ի՞նչ կարևոր հարցեր են քննարկվել և ի՞նչ եզրահանգումներ են արվել:
- Ֆրակցիայի նիստը վարել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նիստի ժամանակ քննարկվել են մեր առաջիկա գործունեթյան, ներքին կազմակերպվածության և պատգամավորական գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված մի շարք կարևոր հիմնահարցեր:
«Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը նաև հրահանգեց ավելի ակտիվ լինել օրենսդրական առաջարկություններով, որոնք ոչ թե կկրեն ձևական բնույթ, այլ կլինեն որակով և իրականանալի, օր առաջ լուծում տալ մեր նախընտրական 15 կետերում արծարծված խնդիրներին և աշխատել այդ ուղղությամբ, նաև հանդիպումներ ունենալ ՀՀ քաղաքացիների հետ, այցելել սահմանամերձ շրջաններ, համայնքներ և ծանոթանալ նրանց խնդիրներին, քանի որ պատգամավորական գործունեությունը չի ավարտվում Աժ-ում:
- Այս օրերին բուռն քննարկումներ են գնում ԵԱՏՄ-ից դուրս գալու հետ կապված. ի՞նչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն հարցի շուրջ:
- Ինչպես նշեց իր երեկվա հարցազրույցուցում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ԵԱՏՄ-ն ունի 200 միլիոնանոց շուկա, մեծ ռեսուրսներ և հնարավորություններ: Պետք է համագործակցության եզրեր գտնել, օգուտներ քաղել հանուն ՀՀ ժողովրդի և շահերի, ստեղծել տնտեսական կապեր, քանի որ այդպիսի ռեսուրս և թվաքանակ ունեցող շուկան, մեր կարծիքով, մեծ հնարավորություններ է ընձեռում:
- «Ծառուկյան դաշինք» խմբակցությունն օրենսդրական ի՞նչ նախաձեռնություններով է հանդես գալու առաջիկայում:
- Մենք արդեն ստացել ենք հանձնարարականներ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից՝ ավելի ակտիվ հանդես գալու և օրենսդրական առաջարկություններ ներկայացնելու մասով:
Նշեմ, որ արդեն մեր կողմից ներկայացվել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք վերաբերվում են՝
1.«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին,
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,
3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին:
Մանրամասները առաջիկայում կտեսնեք և կծանոթանաք: Մենք, բնականաբար, չենք սահմանափակվելու այսքանով և ակտիվ աշխատանք ենք տանելու մեր պատգամավորական գործունեության շրջանակներում:
Կլինեն նաև նոր օրենսդրական նախաձեռնություններ առաջիկայում, որոնք արդեն իսկ քննարկվում են խմբակցությունում: Միանշանակ մեր խնդիրն է ժողովրդի խնդիրներին հնարավորինս լուծումներ տալ և դա ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունների միջոցով, որոնք առաջիկայում սպասեցնել չեն տա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular