Չհամարձակվեք Երևանի քաղաքապետարանի հեղինակությունը նվազեցնել. Կամո Արեյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ1or.am-ի թղթակիցը հայտնում է, որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի խոքի ընթացքում Երկիր Ծիրանի խմբակցության անդամները փորձում էին ընդհատել ելույթը:
Կամո Արեյանը քննադատեց Երկիր Ծիրանի խմբակցությանը իր խոսքում նշելով. «Չհամարձակվեք Երևանի քաղաքապետարանի հեղինակությունն ու այս դահլիճի ու խորհրդի նշանակությունը նվազեցնել: Ձեր բռնած վեկտորը ավագանու նսիտերը կոլխոզի ժողովի վերածելու փորձերը չեն հաջողվի:»
Արեյանի խոսքը ընդհատելու փորձերին ի պատասխան քաղաքապետը դիմեց Մարինա Խաչատրյանին և ասաց. «Երբ Ձեզ երբևիցե բախտ վիճակվի այս դահլիճում նախագահել, նոր Ձեզ թույլ կտաք ընդհատել բանախոսին»: