ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարգելիս, դուք սկի հողն ու գույքը չեք տարբերում իրարից. Տարոն Մարգարյանը ավագանու անդամին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի ավագանու այսօրվա նիստում ներկայացվեց օրակարգային 18-րդ հարցը, որով առաջարկվում էր «Ա.Վ.Ա.Ս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 0.31 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասերի կատեգորիայից փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիայի:

Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքացիների խնդիրն այն է, որ նրանք տեղեկացված չեն: «Նրանք չեն իմանում ինչ է կատարվում այս պատերի ներսում, այս նիստերի ժամանակ եւ մյուս նիստերի ժամանակ, թե ինչպես են մեր հողատարածքներն այս ու այն կողմ շպրտվում, նվիրվում եւ մեր մտահոգությունը հենց դրանում է: Մեր տարածքները չի կարելի նվիրաբերել կամ այլ նպատակների համար օգտագործել»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը, մինչդեռ ավագանու որոշման նախագծով ՍՊԸ-ին պատկանող հողի նպատակային նշանակությունն էր ընդամենն առաջարկվում փոփոխել:

«Շատ հանգիստ ձեւով այդ տարածքները կարելի է կանաչապատել: Դուք ինչու չեք ցանկանում այնտեղ անտառներ տնկել… դա անթույլատրելի է, դա չի կարելի թույլ տալ, «Երկիր ծիրանի» խմբակցությունը եւ ես վստահ եմ, որ բոլոր քաղաքացիներն էլ դրան դեմ են, բոլորն էլ ցանկանում են մաքուր օդ շնչել»,- հայտարարեց Մարինա Խաչատրյանը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադառնալով ավագանու ընդդիմադիր անդամի պնդմանը՝ ասաց. «Հարգելիս, դուք սկի հողն ու գույքը չեք տարանջատում իրարից, դուք ի՞նչ գիտեք՝ որն ա թույլատրելի, որը թույլատրելի չի»: Մարինա Խաչատրյանը հակադարձեց Տարոն Մարգարյանին. «Խնդրում եմ ձեզ կոռեկտ պահեք, դուք չպետք է ասեք ես որն եմ տարանջատում, ինչ չեմ տարանջատում»:

Տարոն Մարգարյանն ավագանու անդամին առաջարկեց լավ ուսումնասիրել ավագանու նիստի օրակարգի հարցը եւ նոր հարց բարձրացնել: «Դուք եթե տեղյակ չեք, մարդու մասնավոր, սեփական հողամասի մասին է խոսք գնում, ոչ թե համայնքային սեփականության մասին է խոսք գնում: Ցավում եմ, որ չեք ուսումնասիրում հարցերը եւ այստեղ բարձրացնում եք»,- նշեց Տարոն Մարգարյանը:

Մարինա Խաչատրյանը փորձեց բացատրել, որ կարող է 5-ից 3 հողատարածք ապօրինի օտարվի: «Ինձ թվում է՝ ապօրինի գործողություններ տվյալ պահին հիմա դուք եք անում: Ելույթ ունեցաք, ավարտեցիք»,- ընդհատեց Տարոն Մարգարյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular