ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազանյան փաստաթուղթը «փուչիկ» է.Բաքուն պատրաստվում է պատերազմի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ



Ադրբեջանական կողմն անուղղակիորեն հաստատել է դիվերսիայի անհաջող փորձը ԼՂՀ զինված ուժերի հետ շփման գծում:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ տեղեկացված աղբյուրները, ականի վրա պայթելու հետեւանքով մահացել է ադրբեջանական բանակի սպա Թողրուլ Մամեդովը:Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 14-ին Աղդամի ուղղությամբ:
Ադրբեջանն անկախ բանակցային գործընթացում տեղի ունեցող զարգացումներից ինտենսիվ պատրաստվում է պատերազմի՝գնելով նոր զինատեսակներ, օրինակ Իսրայելից նորագույն Sand Cat զրահամեքենաներ, իսկ Ադրբեջանի տարածքում սկսել է հարվածային անօդաչուների, զրահատեխնիկայի արտադրությունը:

Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարն Ադրբեջանն արկերի առումով դառնալու է ինքնաբավ, իսկ մոտակա ժամանակներս այդ թվում Թուրքայի աջակցությամբ սկսելու է օդ-ցամաք, օդ-օդ, ցամաք-ցամաք հրթիռների արտադրությունը: ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ սեպտեմբերին Բաքուն կարող է ձեռք բերել պակիստանյան արտադրության կործանիչներ:

Այսինքն, ինչքան էլ հայկական կողմից խոսի փոխզիջումների՝իրականում կազանյան կամ մադրիդյան սկզբունքը միակողմանի զիջում է հանուն անորոշ ինչ-որ խոստումների, Ադրբեջանը շարունակում է իր կոշտ գիծը՝ամեն ինչ՝կամ պատերազմ բանաձևով: Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղն երբեք չի լինելու անկախ, իսկ Ադրբեջանի կազմում Ղարաբաղին կարող է տրամադրվել ինքնավարություն, օրինակ բերելով Նախիջևանը, որտեղ ոչ մի հայ, անգամ հայկական խաչքար ու եկեղեցի չի մնացել՝դա նույնպես Բաքվի իռոնիկ մեսիջն է:

Եթե անգամ պատկերացնենք այսպիսի իրավիճակ, որ հինգ շրջան վերադարձվում է Ադրբեջանին, ապա ով է կասկածում, որ նրանք հարձակվելու և կոտորելու են Արցախի ողջ բնակչությանը՝ամբողջ կուտակված ռազմական ներուժն օգտագործվելու այլ վայր չունի՝ՌԴ-ի, Վրաստանի, Իրանի կամ Թուրքիայի դեմ Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմել:

Իսկ ինչ վերաբերվում է խաղաղապահներին, ապա հիշենք Հարավային Օսիան, որտեղ ռուս խաղապահների էին կանգնած և ինչ՞, դա կանգնեցրեց Սահակաշվիլին սկսելու Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի հրթիռակոծումն ու ներխուժումը՝իհարկե ոչ:

Խաղաղապահները մի գեղեցիկ օր հեռանալու են՝հինգ, տաս, քսան տարի անց և նրանց հեռացման հաջորդ իսկ առավոտ Ադրբեջանն արդեն իսկ իրեն համար շատ հարմարավետ դիրքերից հարձակվելու է՝Արցախի տարածքն առանց հինգ կամ յոթ շրջանների՝անվտանգության գոտու, ավելի հեշտ թիրախ է, քան այսօր, ու բնաջնջելու է հայ բնակչությանը:

Նրանք անգամ մարդասիրական միջանցք չեն տրամադրելու խաղաղ բնակչության համար՝Լաչինի և Քելբաջարի ճանապարհները փակվելու և ինչպես իրենց մեծ եղբայր Թուրքիան էր լուծում հայկակական հարցը 1915թ.-ին, Բաքուն նույն գործողության է դիմելու Արցախում՝Սումգայիթի, Բաքվի ջարդերի դեռ թարմ են բոլորի հիշողության մեջ: Իսկ ապրիլին Թալիշում ծեր մարդկանց ականջները կտրելն ու զինվորներին գլխահետելը մինչև այժմ բոլորի մոտ շոկ է առաջացնում:

Այդպիսի երկրին փոխզիջում՝զիջում անելը կնշանակի դատապարտել Արցախը հայաթափման, իսկ Սյունիքը՝Նախիջանից ու մերձաարաքսյան շրջաններից ամենօրյա հարձակումների դատապարտելուն՝հինգ շրջանների վերադարձի դեպքում Սյունիքի արևելքում հայտնվելու են կրկին ադրբեջանական զորքեր, դիրքեր ու բնակավայրեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular