Ադրբեջանցի լեյտենանտ է ոչնչացվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայ-ադրբեջանական սաահմանին տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը: Զոհը լեյտենանտ է:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ այս գիշեր ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ: