ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ դերասանի թատրոնը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Orer.am-ը գրում է.

Թատերական արվեստում կա մի հասկացություն, որը կոչվում է մեկ դերասանի թատրոն: Այլ կերպ ասած՝ մոնոներկայացում: ՀՀ վերջին գումարման Ազգային ժողովը հիշեցնում է այդ թատրոնը: Հիմա կասեք թատրոնի և ԱԺ-ի միջև տարբերություններ շատ կան: Իհարկե կան: Թատրոնում մարդիկ քիչ են վարձատրվում: Թատրոնում չկա այն հսկայածավալ ձրիակերների անձնակազմը, որը կա ԱԺ-ում, թատրոնում մարդիկ չեն շրջում շքեղ ծառայողական մեքենաներով, որոնց բենզինի ծախսը սովորական հարկատուներիս ուսերին է: Թատրոնի աշխատակիցները չեն ստանում կես միլիոնի հասնող աշխատավարձ: 

Սակայն թատրոն գնացողը գիտի, որ գնում է թատերական ներկայացում նայելու: Դերասանները խնդիր ունեն այդ թատերական ներկայացումը լավ ներկայացնելու, որպեսզի էսթետիկ հաճույք պատճառեն հանդիսականին: Իսկ ԱԺ-ում այդ ներկայացումը խաղում են շատ վատ: Նրանք փորձում են հանդիսականին՝ ժողովրդին համոզել մի բանում, որը պարզապես գոյություն չունի: Ի վերջո, լավ թատրոն դիտելու պարագայում, կարելի է նաև կատարսիսի հասնել, իսկ ԱԺ նիստերը դիտելիս, նողկանքից զատ, այլ զգացողություն չես ունենում:

Թատրոնում կա ռեժիսոր, սցենարիստ, գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ի վերջո՝ հուշարար: ԱԺ-ում այդ բոլոր գործառույթները կատարում է Սերժ Սարգսյանը: Նա և՛ սցենարիստն է, և՛ ռեժիսորը, և՛ գեղարվեստական ղեկավարը, հարկ եղած դեպքում՝ նաև հուշարարը:

Վերջին իրադարձությունների ֆոնին ԱԺ-ն դառնում է ամենաանհետաքրքիր կառույցը: Փորձը հուշում է, որ սա կլինի ամենապասիվը շոուների առումով: Իհարկե, որոշ կրքոտ և բոցաշունչ ելույթներ կտեսնենք: Ազգիս համար տառապող, հատկապես արմատական ընդդիմադիրները պետք է համոզեն, որ իրենք են այն միակը, ով գիտի ժողովրդի փրկության ուղին: Բայց, ինչպես կասեր Մհերը Մկրտչյան՝ էքսպրեսիա չկա: Բացի էքսպրեսիայի բացակայությունից, չկա նաև էմոցիա: Ինքնախաբեությունը լավ է, երբ դու կարողանում ես ինքդ քեզ համոզել պատկերավոր ստի մեջ: Սակայն դա ևս որոշակի հմտություն է պահանջում: 

Մեզ մնում է բարի վայելու մաղթել Սերժ Սարգսյանին` իր բոլոր ձեռնարկումներում:

Զաբել Ռուբինյան, Orer.am, վերլուծաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular